717 մլն դրամի ծախս, որը գնում չի համարվում․ ինչ ռիսկեր են թաքնված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 22:59
Հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Ով ՌԴ-ի շահը չի սպասարկում՝ մեղադրում են թրքամետության մեջ․ ՔՊ-ն Թուրքիային, Ադրբեջանին չի զիջել, ՀՀ շահն է պաշտպանել․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
03.04.2026 | 20:28
Ադրբեջանի կառավարությունը Շուշիի ճանապարհը դարձրել է վճարովի
Բոլորը

717 մլն 345 հազար դրամ գումար է վճարել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2024 թվականի ընթացքում՝ որպես գնում չհանդիսացող ծախս։ 

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը տարակուսած է․ ասում է՝ նման գնման ընթացակարգ օրենքով նախատեսված չէ, և այստեղ ռիսկեր կարող են լինել։  

«Կառավարությունն իր որոշումով սահմանել է այդ գնում չհանդիսացող ծախս ընթացակարգը, որը մուտքագրել են Armeps.am-ում որպես ընթացակարգերից մեկը։ Այստեղ հարց է առաջանում, որ եթե Կառավարությունն իրավասու է ընթացակարգեր սահմանել, էլ ինչո՞ւ է պետք դա անել օրենքով»,- նշում է Քյուրումյանը։ 

Այս ընթացակարգը սահմանվել է 2018 թվականին՝ Կառավարության որոշմամբ,  սակայն նախկինում ևս այս ընթացակարգով ծախսեր են արվել։ 

«2018 թվականին ձևավորված Կառավարությունը պետք է դադարեցներ այդ պրակտիկան, բայց և բերեր բոլոր գործողություններն օրինական դաշտ, սակայն դրա փոխարեն ընդունել են Կառավարության որոշում, որով օրինականացրել են այդ «ընթացակարգը» և աստիճանաբար այդ գործարքները տարեցտարի ավելանում են»,- ասում է նա։ 

Ինչպես է այս ծախսերը բացատրում նախարարությունը։

«Շինարարական աշխատանքների դեպքում կապալառուին վճարման ենթակա գումարի 5 տոկոսը նրան վճարվում է աշխատանքն ամբողջությամբ ընդունվելու և ավարտական ակտի առկայության պարագայում։ Հենց այդ՝ դեռևս չվճարված, սակայն վճարման ենթակա գումարներն են համարվում գնում չհանդիսացող ծախս, եթե աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են նախորդ բյուջետային տարում»,- մասնավորապես, նշված է պարզաբանման մեջ։

Քյուրումյանը նշում է՝ այս բացատրությունն է՛լ ավելի շատ հարցեր է առաջացնում։ 

Նրա խոսքով՝ Ֆինանսների նախարարությունը պետք է պարզաբանի՝ ոչ ճիշտ տեղեկատվությո՞ւն է տրամադրել այդ զեկույցների համար, թե՞ ՏԿԵՆ-ն է ոչ ճիշտ տեղեկատվություն տարածում՝ ասելով, որ պարտքեր ունենք։ 

Ի վերջո՝ ինչ է ասվում Կառավարության որոշման մեջ և ինչ է գնում չհանդիսացող ծախսը․ 

Այսպես․ ըստ որոշման՝ գնում չհանդիսացող ծախս են համարվում․

1) նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում ստանձնած պարտավորությունների դիմաց առաջացած պարտքերի մարման ծախսերը,

2) միջազգային պարտավորությունների կատարումը,

3) հսկիչ գնումներով կատարվող ծախսերը,

4) աշխատանքային պայմանագրերը, քրեական, վարչական կամ դատական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց որոշումներով նախատեսված կոնկրետ անձանց կողմից մատուցվող ծառայությունների գծով ծախսերը, արժեթղթերի հավատարմագրային կառավարման հետ կապված ծախսերը,

5) կանխիկ և բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների գծով՝ ՀՀ կառավարության որոշումներով հաստատված ծախսերը և

6) ՀՀ տարածքից դուրս կատարվող գնումների գծով կատարվող ծախսերը։

Ընդ որում, եթե «Գնումների մասին» օրենքը նախատեսում է, որ «մեկ անձ» ընթացակարգ կիրառելու դեպքում պատվիրատուները պետք է հիմնավորեն դրա անհրաժեշտությունը, ԳՉԾ-ի դեպքում նման պահանջ գոյություն չունի։ 

Գնումների փորձագետ Արմինե Բուռնազյանի խոսքով՝ այստեղ հաշվետվողականության և թափանցիկության խնդիր ունենք։ 

Այն, որ այս հոդվածտ շատ հաճախ է կիրառվում, փաստում են թվերը։ Եթե 2023 թվականին Կառավարության կողմից գնում չհանդիսացող շուրջ 7 մլրդ դրամի ծախս է կատարվել, ապա 2024-ին այդ թիվը հասել է շուրջ 8,2 մլրդ-ի, նշում է Բուռնազյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անժելա Պողոսյան