102-րդ ռազմակայանի՝ թմրանյութեր շրջանառած ծառայողները լքել են Հայաստանը․ ԻՔՄ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ու Armenian Military Portal-ը Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի գործունեության մշտադիտարկման սահմաններում հայտնաբերել են, որ ռազմակայանի երկու զինծառայողներ Հայաստանի ոստիկանության կողմից ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, սակայն իրավապահների անգործության հետևանքով ռազմակայանի ղեկավարությունը հասցրել է «փախցնել» այդ ծառայողներին:

Այսպիսով, պարզվել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին 102-րդ ռազմակայանի ծառայող ՌԴ քաղաքացիներ Մաքսիմ Վոլոշինը և Վիտալի Անդեյենկոն Գյումրիում ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով: Խոսքը, մասնավորապես, a-PVP տեսակի թմրանյութի մասին է, որը կատինոնների դասի ծանր արհեստական թմրանյութ է (երբեմն անվանվում է «ֆլակկա» կամ «գրավել»):

Ոստիկանության կողմից նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ՌԴ զինվորականները հարցաքննվել ու ազատ են արձակվել, իսկ մեղադրանքն իրենց առաջադրվել է միայն երկու ամիս անց՝ մեր կողմից հարցը բարձրացնելուց հետո` 2025 թ․ փետրվարի 13-ին (թեև ծառայողները դեռ ձերբակալվելիս ընդունել էին, որ թմրանյութերի շրջանառություն են իրականացրել):

Օգտագործելով զինծառայողների ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ ՌԴ հարավային ռազմական շրջանի ղեկավարությունն այդ զինծառայողներին տեղափոխել է Ռուսաստան՝ պաշտպանելով նրանց Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար քրեական հետապնդումից: Ընդ որում, երկու ծառայողներից մեկը Հայաստանից հեռացել է ՌԴ ՊՆ ռազմական օդանավով՝ «Էրեբունի» օդանավակայանից:

Այժմ՝ Հայաստանը լքելուց հետո, Մաքսիմ Օլեգի Վոլոշինի և Վիտալի Նիկոլայի Անդեյենկոյի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը, և հայտարարված է հետախուզում:

Այսպիսով արձանագրենք, որ Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի՝ թմրանյութերի հավանական ապօրինի շրջանառություն իրականացրած ծառայողները կարողացել են փախչել Հայաստանից և խուսափել քննությունից՝ ՌԴ ՊՆ հարավային ռազմական օկրուգի ղեկավարության աջակցության և ՀՀ իրավապահ մարմինների անգործության արդյունքում։