Թրամփը կքննարկի Ուկրաինային ռազմական օգնության դադարեցման հարցը․ ԶԼՄ-ներ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյան հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավարը երկուշաբթի հանդիպելու է ազգային անվտանգության հարցերով իր բարձրաստիճան օգնականների, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ՝ քննարկելու Ուկրաինայի հանդեպ հետագա քաղաքականության տարբերակները և, հնարավոր է, քայլեր ձեռնարկի։ Այս մասին ասվում է Լոնդոնում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովին վերաբերող The New York Times-ի հոդվածում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ պաշտոնյաներից մեկը անանունության պայմանով հայտնել է, որ տարբերակները ներառում են Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության դադարեցում կամ չեղարկում, ներառյալ՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք հաստատված և վճարված զինամթերքի ու տեխնիկայի վերջին մատակարարումները։

Միաժամանակ, CNN-ի աղբյուրները հայտնել են, որ ներկայում նախապատրաստվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Առաջինը տեղի էր ունեցել փետրվարին Ռիադում։

«Փորձված դիվանագիտական ​​դիտորդների համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Օվալաձև գրասենյակում կատաղի վեճը Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ կազմակերպված քաղաքական թակարդ էր, որն արվել էր Թրամփի վարչակազմի կողմից՝ վարկաբեկելու ուկրաինացի առաջնորդին և հեռացնելու նրան որպես խոչընդոտ այն ամենի համար, ինչ հաջորդիվ կլինի»,- գրում է լրատվամիջոցը ՝հավելելով, որ «անկախ նրանից՝ դա կազմակերպված էր, թե՞ ոչ, Մոսկվան, որն ուրախությամբ արձագանքել է Սպիտակ տան վիճաբանությանը, այժմ ակնկալում է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերականգնմանն ուղղված բանակցությունները կշարունակվեն և նույնիսկ կարագանան»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի