Ադրբեջանում շարունակվում են պետական տեղեկատվական ռեսուրսների վրա զանգվածային կիբերհարձակումները

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ադրբեջանում մի քանի օր է` շարունակվում են զանգվածային DDoS հարձակումները պետական ​​տեղեկատվական ռեսուրսների վրա։ Հատուկ հաղորդակցության և տեղեկատվության պաշտպանության պետական ​​ծառայության տվյալներով՝ աշխատանքներ են տարվում կիբերհարձակումները կանխելու ուղղությամբ։

Փակ է նաև Ադրբեջանի պետական ​​մարմինների պաշտոնական կայքերի հասանելիությունը։ Պետական գործակալությունը նշում է, որ երբեմն իրական IP հասցեները նույնպես կարող են արգելափակվել։

«Պետական ​​տեղեկատվական ռեսուրսներից օգտվող քաղաքացիներին խորհուրդ է տրվում հաշվի առնել իրենց IP հասցեների հնարավոր կարճաժամկետ ժամանակավոր արգելափակումը աննորմալ  թրաֆիկի մաքրման ժամանակահատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Ադրբեջանում մի շարք իշխանամերձ լրատվական կայքերի վրա խոշոր հաքերային հարձակումներ էին տեղի ունեցել։ Հարձակումների թիրախ էին դարձել Global Media Group մեդիախմբի մաս կազմող Report լրատվական գործակալությունը, Oxu.az, Media.az, Baku.ws և Caliber.az լրատվական կայքերը, Baku TV-ն, Azpolitika.info կայքը:

Հաքերները փոխել էին այն կայքերի գլխավոր էջերը, որոնց վրա հարձակվել էին և տեղադրել իրենց «Հուսեյնիստներ» կոչվող խմբի լոգոն, որն իրեն անվանում է «Ադրբեջանի իսլամական դիմադրության շարժում»: Այս կազմակերխությունը ֆինանսավորվում ու աջակցվում է Իրանի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի