Հայաստանը 13-րդ միջազգային դիզայն բիենալեում պատվո հյուր է

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանն այս տարի 13-րդ միջազգային դիզայն բիենալեում կներկայանա որպես պատվո հյուր՝ «Ծալք ու ծավալ» ցուցադրությամբ: «Ռեսուրս(ներ)՝ կանխատեսելով վաղը» խորագիրը կրող բիենալեն կանցկացվի մայիսի 22-ից սեպտեմբերի 22-ը Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքում:

ՀՀ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ այս առիթով տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և ցուցադրության համադրողներ Նայիրի Խաչատուրեանը, Ժան-Ֆրանսուա Դինքջեանը և Էլուա Շաֆայը: Կարևորելով տարբեր հարթակներում ժամանակակից արվեստին անդրադարձը՝ Սվետլանա Սահակյանը նշել է. «Կարևոր է բացահայտել երիտասարդ ստեղծագործողներին, ցույց տալ նրանց ներուժը միջազգային հանրությանը: Այս առումով բիենալեն արվեստագիտական դաշտի մասին խոսելու լավագույն հարթակն է»:

Մասնավորապես՝ խոսելով Սենտ Էտիեն քաղաքում անցկացվող 13-րդ միջազգային բիենալեի մասին՝ Սվետլանա Սահակյանն առանձնակի ընդգծել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային ամուր կապերը, որոնք, ըստ նրա, տարեցտարի ավելի են ընդլայնվում: Այս համատեքստում նա կարևորել է համադրողների համագործակցային աշխատանքը, որը լավագույնս կներկայացնի աշխարհում Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացման միտումները:

Նա նաև ներկայացրել է ոլորտի պետական քաղաքականությունը, որը, մասնավորապես, խթանում է ինքնազբաղ արվեստագետների գործունեությունը:

««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ են կատարվել, որոնք միտված են խթանելու ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեությունը: Այդ քաղաքականությունն իրականացվում է ԿԳՄՍՆ-ի կողմից հայտարարվող դրամաշնորհային ծրագրերի, նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների կողմից կազմակերպվող միջոցառումներում նրանց ընդգրկելու, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի և հավասար մրցակցային դաշտի ձևավորման միջոցով: Չէ որ ժամանակակից արվեստագետները հարստացնում են ոչ միայն մեր մշակութային ներկան, այլև ժառանգությունը»,- ասել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը:

Եզրափակելով խոսքը՝ վարչության պետն ընդգծել է, որ բիենալեն նաև հայաստանաճանաչություն է, ինչպես նաև մեր երկրի նկատմամբ հետաքրքրության աճը բարձրացնելու, այլազգիների հետ համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորություն:

Խոսելով ցուցադրությանը Հայաստանի մասնակցության ևպատվո հյուր լինելու մասին՝ համադրող Ժան-Ֆրանսուա Դինքջեանը նշել է. «Մեր նպատակն է Հայաստանն իրական աշխատանքներով ներկայացնել և ցույց տալ, որ հայկական արվեստը նաև մերօրյա երիտասարդների ստեղծագործությունն է, որը կենդանի ռեսուրս է»: Նա ընդգծել է՝ Հայաստանի ժամանակակից ստեղծագործական դաշտը Սենտ Էտիենի 13-րդ միջազգային դիզայն բիենալեի ուշադրության կենտրոնում է: Այս համատեքստում կարևորվել է Սենտ Էտիենի և Կապանի քույր քաղաքներ հռչակումը:

Ցուցադրության համադրող Նայիրի Խաչատուրեանն էլ ներկայացրել է ցուցադրության բովանդակությունն ու հայեցակարգը: «Ցուցադրությունը ներկայացնում է Հայաստանի լեռնային քարտեզագրությունը՝ թույլ տալով ընթերցել այն տարածքը, որը բացահայտվում է ավելի քան 15 հայ ստեղծագործողի և արվեստի կառույցների միջոցով: Բոլորն էլ առաջնորդվել են այն եռանդով, ազնվությամբ ու ազատությամբ, որ բնորոշ է Հայաստանին»,- ասել է նա` հավելելով, որ ցուցադրության ձևավորողը Normal Studio-ն է: Նայիրի Խաչատուրեանի մեկնաբանմամբ՝ «Ծալք ու ծավալ» ցուցադրությունը հարգանքի տուրք է մատուցում մոդեռնիստական դարաշրջանի երկու նշանավոր գործիչներին, որոնց ստեղծագործական հնարամտությունն ազդել է ժամանակակից ստեղծագործողների վրա:

«Արվեստագետներ Հռիփսիմե Սիմոնյանը և Կամո Նիգարյանը զգալի ներդրում են ունեցել խորհրդային տարիներին Հայաստանում արդյունաբերական դիզայի և դեկորատիվ-կիրառական արվեստի զարգացման գործում: Ներկայացված աշխատանքները տեսողական ու պատմական հակակշիռ են ստեղծում հայ երիտասարդության ժամանակակից ստեղծագործություններին: Հայկական դիզայնը դուրս է գալիս արխիվներից: Անցյալը ներկա է՝ կանխատեսելու համար ապագան»,- մեկնաբանել է Նայիրի Խաչատուրեանը:

Նշենք, որ 13-րդ միջազգային դիզայն բիենալեի թեման վերաբերում է ժամանակակից խնդիրների էությանը: