Զելենսկին հրավիրվել է մարտի 6-ին նախանշված ԵՄ առաջնորդների հատուկ գագաթնաժողովին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է մարտի 6-ին կայանալիք ԵՄ առաջնորդների հատուկ գագաթնաժողովին՝ քննարկելու Ուկրաինային ապագա աջակցությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել Եվրոպայի անվտանգության համար: Մենք պետք է պատրաստ լինենք եվրոպական հնարավոր ներդրմանը անվտանգության երաշխիքներում, որոնք անհրաժեշտ կլինեն Ուկրաինայում կայուն խաղաղություն ապահովելու համար»,- ասել է Կոշտան ԵՄ առաջնորդներին ուղղված հրավերի նամակում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում եղածից ավելի անվտանգության երաշխիքներ տալ Կիևին։

«Մենք դա կհանձնարարենք Եվրոպային»,- ասել էր նա։

Թրամփն ու Զելենսկին երեկ հաստատել էին, որ նախատեսում են հանդիպել Վաշինգտոնում ուրբաթ՝ փետրվարի 28-ին։ Բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայի հազվագյուտ մետաղներն ու այլ օգտակար հանածոներն են։ Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ի հետ դրանց զարգացման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը չի պարունակում Ուկրաինայի անվտանգության ուղղակի երաշխիքներ, ինչի մասին պնդում էր Կիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի