Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը ներգրավված են կարևոր նախագծերում, որը հնարավորություն է տալիս տարածաշրջանում խաղաղություն հաստատել․ Հաքան Ֆիդան

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը մասնակցում են շատ կարևոր նախագծերի զարգացմանը, որոնք ունեն բավականին բարձր ռազմավարական գործառույթ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ Անկարայում հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուսլիսում, փոխանցում է վրացական «Առաջին ալիքը»։

Նա նշել է, որ նախագծերին երեք երկրների մասնակցությունը վճռական նշանակություն ունի այդ ծրագրերում, որը հնարավորություն է տալիս տարածաշրջանում խաղաղություն հաստատել։

«Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը վաղուց ներգրավված են շատ կարևոր նախագծերի զարգացման մեջ, որոնք ունեն բավականին բարձր ռազմավարական գործառույթ։ Երեք երկրների մասնակցությունը վճռորոշ նշանակություն ունի այս նախագծերի զարգացման գործում, և այս ամենը, ի վերջո, մեզ հնարավորություն կտա խաղաղություն հաստատել տարածաշրջանում, հատկապես, Կասպից ծովի հնարավորությունները թե՛ եվրոպական, թե՛ համաշխարհային շուկաների զարգացման գործում։ Եվ, իհարկե, Սևծովյան տարածաշրջանն ու նրա ներուժը առաջնային նշանակություն ունեն»,- ասել է Ֆիդանը։

Նա նշել է, որ դրանք կարող են լինել ոչ բարձրագոչ նախագծեր, բայց շատ կարևոր է դրանք զարգացնել տարածաշրջանային տեսանկյունից:

«Մենք ունենք օրինակելի հարաբերություններ երեք երկրների հետ՝ Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան, և դա կարելի է օրինակելի մոդել համարել այլ երկրների համար»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի