Մորուքավոր պարուհիներ, Թրամփի ոսկե արձան, գումար շաղ տվող Մասկ․ Թրամփը ԱԲ-ի ստեղծած՝ Գազայի ապագայի տեսանյութ է հրապարակել

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցցանցում հրապարակել է արհեստական ​​բանականության գործիքների միջոցով ստեղծված տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպիսին է Գազայի մասին իր տեսլականը իր իսկ կողմից ավելի վաղ առաջարկած ծրագրի շրջանակում։ Թրամփն այն հրապարակել է առանց մեկնաբանություն գրելու։

Տեսանյութի սկզբում պատկերված է ավերված Գազան «Գազա 2025։ Ի՞նչն է հաջորդը» գրությամբ։ Այնուհետև դա փոխարինվում է ծաղկուն տարածքի՝ էկզոտիկ լողափերով, երկնաքերերով, շքեղ զբոսանավերով և զվարճացող մարդկանցով։ Տեսանյութում երևում են մորուքավոր պարուհիներ, Իլոն Մասկը, որը լողափում թղթադրամներ է շաղ տալիս, իսկ երեխաները փորձում են հավաքել։

Տեսանյութը ներառում է նաև «Թրամփ Գազա» աշտարակը և ԱՄՆ նախագահի հսկայական ոսկե արձանը, ինչպես նաև դրա փոքր տարբերակները, որոնք վաճառվում են հուշանվերների խանութում:

Տեսանյութում նաև պատկերված է, թե ինչպես է Թրամփը բարում պարում պորտապարուհու հետ, ինչպես նաև արևային լոգանք ընդունում և կոկտեյլ խմում հյուրանոցի լողավազանի մոտ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:

 

Տեսանյութն ուղեկցվում է երգով, որում ասվում է, որ «Դոնալդը գալիս է ձեզ ազատելու՝ լույս բերելով բոլորին, այլևս թունելներ, վախ չկա։ Թրամփի Գազան վերջապես այստեղ է։ Խնջույք և պար, գործարքը կնքվել է, Թրամփ Գազան համար մեկն է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփն առաջարկել էր Գազան հանձնել ԱՄՆ-ի վերահսկողությանը, իսկ պաղեստինցիներին՝ հեռանալ այնտեղից։

Թարգմանությունը՝ էմմա Չոբանյանի