Էրդողանի կուսակցությունը դիտարկում է 2027թ․ նոյեմբերին Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հնարավորությունը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ) 2027 թվականի նոյեմբերի 7-ը դիտարկում է որպես հաջորդ նախագահական ընտրությունների հնարավոր ամսաթիվ: Turkiye gazetesi-ի քաղաքական աղբյուրների համաձայն՝ ԱԶԿ-ն շարունակում է ջանքերը արտահերթ ընտրությունների համար խորհրդարանական աջակցություն ստանալու ուղղությամբ, ինչը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թույլ կտան առաջադրվել ևս մեկ ժամկետով:

Մասնավորապես, նշվում է, որ ավարտելով համագումարը՝ կուսակցությունը կենտրոնանում է Էրդողանի վերընտրվելու իրավունքի ապահովման ուղղությամբ։ Ըստ տեղեկությունների՝ կուսակցությունը ձգտում է իր խորհրդարանական մեծամասնությունը հասցնել 360 մանդատի, ինչն անհրաժեշտ է Թուրքիայի խորհրդարանին արտահերթ ընտրություններ նշանակելու համար:

Ներկայում իշխող Ժողովրդական դաշինքը, որը ներառում է ԱԶԿ-ն, Ազգայնական շարժում կուսակցությունը (MHP), Ազատ գործ կուսակցությունը (HUDA-PAR) և Դեմոկրատական ​​ձախ կուսակցությունը (DSP), ունի 324 տեղ խորհրդարանում: Եթե ​​«Նոր բարեկեցություն» կուսակցությունը (YRP) երկարաձգի իր աջակցությունը, ապա թիվը կհասնի 328-ի: Սակայն սա չի հասնում պահանջվող շեմին, ինչը ենթադրություններ է առաջացնում, որ ԱԶԿ-նը կշարունակի լրացուցիչ խորհրդարանական մանդատներ փնտրել ընդդիմադիր կուսակցություններից, ինչպիսիք են Ապագա կուսակցությունը (Gelecek Party), Ժողովրդավարություն և առաջադիմություն կուսակցությունը (DEVA) և Լավ կուսակցությունը (Iyi Parti):

ԱԶԿ-ի աղբյուրները ենթադրում են, որ ընդդիմության պահանջներին ի պատասխան, արտահերթ ընտրություններ անցկացնելու փոխարեն, կուսակցությունը դիտարկում է քվեարկությունն անցկացնել 2027 թվականի աշնանը, որի հավանական ամսաթիվը նոյեմբերի 7-ն է: Կուսակցության պաշտոնյաները պնդում են, որ նման ժամանակացույցը թույլ է տալիս բավականաչափ նախապատրաստվել՝ միաժամանակ հերքելով ընդդիմության պնդումները, թե կառավարությունը խուսափում է ընտրություններից:

«Ընդդիմությունը կարող է հրաժարվել արտահերթ ընտրությունների որոշմանն աջակցելուց, բայց երբ ժամանակը գա, ոչ մի կուսակցություն չի կարողանա խուսափել ընտրություններից։ Ընտրությունների ամենատրամաբանական ժամկետը կլինի 2027 թվականի աշունը։ Նախագահի վերընտրվելու համար բավական է խորհրդարանում ընտրությունների վերաբերյալ որոշում ընդունելը՝ անկախ ժամկետից, որովհետև այս պայմաններում թեկնածության մասով սահմանադրական փոփոխություն կատարելն ավելի դժվար է և շատ անհավանական։ Հետևաբար, որպես «Արդարություն և զարգացում» կուսակցություն, մեր ռազմավարությունը լինելու է ընտրությունների վերաբերյալ որոշում ընդունելը խորհրդարանում»,- ասել է ԱԶԿ աղբյուրը։

Հաղորդվում է, որ նախագահ Էրդողանը ևս վճռական է վերընտրվելու հարցում, և որ նա այդ մտադրությունն արտահայտել է Ամանորից հետո Ստամբուլում իր որոշ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Մարդիկ ակնհայտորեն ցանկանում են, որ Էրդողանը նորից առաջադրվի: Նրա թեկնածության հարցում կուսակցությունում վարանում չկա։ Երբ ժամանակը գա, մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք իրավական խոչընդոտները վերացնելու համար»,- ասել են ԱԶԿ-ի աղբյուրները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի