Ադրբեջանի ԱԳ փոխնախարարն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստում արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Բաքվում ընթացող կեղծ դատավարությունների մասին ավելի վաղ արված հայտարարություններին։

Նա հայտարարել է, թե, իբր, «հետկոնֆլիկտային վերականգնումը պահանջում է հակամարտության բոլոր բացասական հետևանքների վերացում, ինչը, միևնույն ժամանակ, ենթադրում է պատասխանատվության ենթարկել հանցագործություններ կատարելու համար կասկածվողներին»։

«Պատերազմական հանցագործություններ կատարելու համար կասկածվողներին պատասխանատվության ենթարկելը ոչ միայն Ադրբեջանի իրավունքն է, այլև միջազգային իրավունքի պարտավորությունը։ Մենք հոգ ենք տարել, որ մեղադրյալների իրավունքներն ապահովվեն պահանջվող միջազգային չափանիշներին համապատասխան, և մենք շարունակելու ենք այդպես անել»,- ասել է Մամեդովը՝ արձագանքելով Արարատ Միրզոյանի  հայտարարությանը, որ Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, որոնք կամայականորեն են ազատազրկված, ընդ որում՝ անտեսվում են պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները։

Բացի այդ, Մամեդովը շարունակել է Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնել ու առաջ քաշել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ադրբեջանական թեզը՝ նշելով, թե, իբր, «Հայաստանից վտարված ավելի քան 250 հազար ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը կարևոր է»։

«Այդ ջանքերը Հայաստանի կառավարության կողմից միտումնավոր սխալ մեկնաբանվում են որպես տարածքային պահանջներ Ադրբեջանի կողմից: Սա այն խնդիրն է, որը մեզ հուզում է, և որը պետք է պատշաճ կերպով դիտարկեն ՄԱԿ-ի մեխանիզմները»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի