Հ1-ի խորհուրդն այս կազմով գործել է սահմանված դրույթներին հակառակ․ ոչ մեկ իրավունք չունի ասի, որ այն պաշտոնական լրատվամիջոց է․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
Բոլորը

ՀՔԱՎ  գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր «Հանրային հեռուստաընկերության դերը նոր Հայաստանի կայացման գործում» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձավ գրասենյակի կողմից իրականացված հարցումներից մեկին, որով քաղաքացիներին խնդրել են գնահատել իրավապահ մարմինների գործունեությունն՝ ըստ ինդեքսի։

«Այն մարդիկ, որոնք իրենց տեղեկատվությունն իրավապահների գործունեության վերաբերյալ ստացել են Հ1-ից՝ գնահատել են 15, իսկ այն մարդիկ, որոնք իրավապահ մարմինների վերաբերյալ տեղեկատվությունն ստացել են սոցիալական ցանցերից, գնահատել են 0»,- ասաց Արթուր Սաքունցը։

Արթուր Սաքունցը  նաև շեշտեց, որ Հանրային հեռուստաընկերության ռեյտինգը պետք է լինի ընդամենն արդյունք և Հ1-ի գործունեությունը կարգավորող օրենքը պետք է ունենա բովանդակություն յուրաքանչյուր քաղաքացու համար, քանի որ նոր Հայաստանի բովանդակությունը հենց դրանում է կայանում։

«Պետք է նվազեցվի հասարակության հետ այդ խզումը։ Տեղեկությունների բազամազանություն․ սա է կարևորը, երբ մարդը համադրում է տեղեկությունները և ինքն է դիրանից ընտրում իր համար ճշմարտությունը»,- ասաց նա։

Արթուր Սաքունցը նաև նկատեց, որ հակախտրականություն, բռնության, այլընտրանքային ծառայության հարցերի վերաբերյալ ընդհանրապես Հ1-ում դիսկուրս չկա:

«Հանրային հեռուստաընկերության խորհուրդն այս կազմով գործել է սահմանված դրույթներին հակառակ․ ոչ մեկ իրավունք չունի ասի, որ Հ1-ը պաշտոնական  լրատվամիջոց է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։