Միխայիլ Գալուստյանն ու Ալբերտ Ավդոլյանը հայտնվել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը։ Ըստ ԵՄ հրապարակած ցուցակի՝ դրանում ընդգրկված են նաև  հայազգի դերասանՄիխայիլ Գալուստյանը, ինչպես նաև գործարար Ալբերտ Ավդոլյանը։

Նշվում է, որ Ավոդլյանը զգալի շահեր ունի Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում, հատկապես, ածխի և  հեղուկ գազի: Տնտեսական այդ հատվածները ՌԴ կառավարությանը եկամուտի զգալի աղբյուր են ապահովում: Իր բիզնես շահերի շնորհիվ նա նաև սերտորեն կապված է «Ռոստեխ» պետական ​​կորպորացիայի հետ:

Միխայիլ Գալուստյանի մասով էլ նշվում է, որ նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա քաղաքականության երկարամյա աջակիցն է և իր ժողովրդականությունն օգտագործում է Կրեմլի քարոզչության հաղորդագրություններն ու նարատիվները  տարածելու համար, ինչպես նաև նա «Յունարմիյա» երիտասարդական ռազմահայրենասիրական շարժման կառավարման անդամ է։ Գալուստյանն անմիջականորեն պատասխանատու է մի կազմակերպության գործունեության համար, որը նպաստում է ռուս երիտասարդության ռազմականացմանը։ Ըստ ԵՄ-ի՝ այդպիսով, նա աջակցում և իրականացնում է գործողություններ և քաղաքականություն, որոնք սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի