ԵՄ-ն հայտարարել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի սահմանման մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի սահմանման մասին, որը համընկնում է Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկի երրորդ տարելիցի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պատժամիջոցներ են կիրառվել 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են այն գործողությունների համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։ Սահմանափակումների են ենթարկվել նաև ստվերային ռուսական նավատորմի 74 տանկերներ, որոնք ռուսական նավթը տեղափոխում են՝ շրջանցելով պատժամիջոցները։

«Արդեն երեք տարի է՝ Ռուսաստանն անխնա ռմբակոծում է Ուկրաինան՝ փորձելով գողանալ իրեն չպատկանող հողերը։ Պատժամիջոցների այս նոր փուլն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի ստվերային նավատորմի, այլև նրանց դեմ, որոնք աջակցում են ոչ ապահով նավթատարների շահագործմանը, տեսախաղերի կառավարիչներին, որոնք օգտագործվում են անօդաչու թռչող սարքերի համար, բանկերի, որոնք օգտագործվում են մեր պատժամիջոցները շրջանցելու համար, և քարոզչական ալիքների, որոնք օգտագործվում են սուտ տարածելու համար։ Կասկած չկա, թե ով է ագրեսորը, ով պետք է վճարի և պատասխանատվություն կրի այս պատերազմի համար։ Պատժամիջոցների յուրաքանչյուր փաթեթ Կրեմլին զրկում է պատերազմ վարելու միջոցներից։ Ռուսական ագրեսիան դադարեցնելու բանակցությունների պայմաններում մենք պետք է Ուկրաինային դնենք հնարավորինս ամուր դիրքերում։ Պատժամիջոցները լծակներ են ապահովում»,- հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

Նոր պատժամիջոցներով ԵՄ-ն նաև որոշել է ռուսական 13 բանկերի անջատել SWIFT միջազգային բանկային համակարգից։ Բացի այդ, ռուսական ութ լրատվամիջոց կորցնում է Եվրամիությունում հեռարձակման լիցենզիան։ Նրանց թվում են Lenta.ru-ն և «Զվեզդա» հեռուստաալիքը։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախորդ՝ 15-րդ փաթեթը Եվրամիությունն ընդունել էր 2024 թվականի դեկտեմբերի 15-ին։ Այն ժամանակ սահմանափակումների էին ենթարկվել 54 ֆիզիկական և 30 իրավաբանական անձինք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի