Գեղարդ և Գողթ բնակավայրերում էլեկտրական շչակներ են փորձարկվելու

Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղարդ և Գողթ բնակավայրերում փետրվարի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։