Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն աջակցում է Հայաստանում պատասխանատու բիզնեսին

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ/AmCham) առաջատար բիզնես միավորում է, որի անդամ են հանդիսանում տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 120 կազմակերպություն: Լոբբիստական գործունեության միջոցով պալատը խրախուսում է առողջ բիզնես և ներդրումային միջավայր Հայաստանի տնտեսության բոլոր այն ոլորտներում, որ ներկայացնում են անդամ կազմակերպությունները:

ՀԱԱՊ-ը վստահ է, որ կայուն զարգացող, առողջ տնտեսական, սոցիալական և բնապահպանական համակարգերին համահունչ բիզնեսը կարող է ստեղծել կայուն
տնտեսական արժեք և լուրջ ներդրում ունենալ առողջ էկոհամակարգերի և ամուր համայնքների ստեղծման մեջ:

Այս սկզբունքին հավատարիմ լինելով՝ ՀԱԱՊ-ը ողջունել է Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում պատասխանատու գործելաոճ և միջազգային
չափանիշներ ներդնելու Կառավարության կողմից հայտարարված պատրաստակամությունը: ՀԱԱՊ-ը վստահ է, որ պատասխանատու հանքարդյունաբերությունը՝ հիմնված ICMM, IFC, ՎԶԵԲ և այլ ընդունված միջազգային չափանիշների և կանոնակարգերի վրա, կարող է դառնալ Հայաստանի տնտեսության կայուն ճյուղ:

Ինչպես արդեն նշել էինք, մենք հավատացած ենք, որ ՀԱԱՊ անդամ որոշ կազմակերպություններ, ինչպես օրինակ «Լիդիան Արմենիա»-ն, որի բաժնետերերի
շարքում է ՎԶԵԲ-ը, արդեն իսկ գործում է այս չափանիշներով: Ավելին, պալատը ողջունում է կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված բոլոր ջանքերը և ակնկալում է, որ իր անդամ բոլոր կազմակերպությունները կիրառեն օրենքի բոլոր պահանջները:

ՀԱԱՊ-ը ողջունում է պրոֆեսիոնալ և անկողմնակալ ստուգումները հանքարդյունաբերության ոլորտում՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով վերջին
ամիսների որոշ զարգացումների կապակցությամբ:

Մինչ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հայտարարել է, որ առաջ են եկել «նոր բնապահպանական գործոններ» և հրապարակայնորեն կոչ է արել դադարեցնել ծրագրի աշխատանքները, Բնապահպանության նախարարը հերքել է նման գործոնների հայտնաբերման փաստը:

Կարծում ենք, որ խիստ կարևոր է զերծ մնալանհերքելի գիտական հիմք չունեցող այնպիսի հապշտապ հայտարարություններից, որոնք կարող ենք հակասական ազդակներ ուղարկել շուկա:

ՀԱԱՊ-ը նաև մտահոգություն է հայտնում, որ Ամուլսար տանող ճանապարհները փակ են արդեն ավելի քան երեք ամիս և «Լիդիան Արմենիա»-ն զրկված է գործելու օրինական իրավունքից: Հանքարդյունաբերության ոլորտի շուրջ անհանգստությունը լիովին հասկանալի է, սակայն ՀԱԱՊ-ն ակնկալում է, որ այդ մտահոգություններին լուծումներ կտրվեն օրինական ճանապարհով և արդար ու պրոֆեսիոնալ միջոցներով: Մենք նաև ակնկալում ենք, որ նույն չափանիշներն արդար և հավասար կերպով կկիրառվեն ոլորտիբոլոր կազմակերպությունների հանդեպ:

Որպես բիզնես միավորում, ՀԱԱՊ-ը ցանկանում է Հայաստանում տեսնել պատասխանատու և կայունության սկզբունքներին հավատարիմ
հանքարդյունաբերության ոլորտ: Այս առումով հավասար դաշտը և օրենքի թափանցիկ,կանխատեսելի և անկողմնակալ կիրարկումը կարևորագույն նշանակություն ունի: