Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարը

Լուրեր

27.06.2026 | 13:33
Ռուբիոն հայտարարել է Իսրայելի և Լիբանանի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին
27.06.2026 | 13:14
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա․ ԿԸՀ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:48
Գտնում եմ, որ ողջ ՀՀ-ում պետք է վերաքվեարկություն նշանակվի, անվավեր ճանաչվի այս ընտրությունը․ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:34
ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
27.06.2026 | 12:03
«Բարգավաճ Հայաստան»-ը միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 11:42
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել «Օրեշնիկ» արտադրող գործարանին
27.06.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 27-ի դրությամբ
27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026 | 10:57
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
27.06.2026 | 10:30
Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
27.06.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Արմեն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել Տավուշի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը, անդրադարձել է մարզում նախաձեռնված քրեական վարույթների վիճակագրությանը, մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին, դատարանում ավարտված գործերին և այլն: Այս համատեքստում Տավուշի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 2048 քրեական վարույթ (2023 թվականի՝ 2046 քրեական վարույթ), դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել  348 քրեական վարույթ՝ 363 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 296 քրեական վարույթ՝ 320 անձի վերաբերյալ), 362 քրեա­կան գործով՝ 371 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 208 քրեական գործ՝ 224 անձի վերաբերյալ):

Արմեն Մուրադյանի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում մարզում քննված և ավարտված քրեական վարույթներով հանցագործության հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 37 միլիոն 270 հազար դրամ, որից վերականգնվել է 32 միլիոն 171 հազար դրամը՝ պատճառված վնասի 86,3%-ը (ապօրինի ծառահատումների  դեպքերով վերականգնվել է 24 միլիոն 145 հազար դրամ):

Մարզի դատախազը, անդրադառնալով 2024 թվականի ընթացքում Տավուշի մարզի դատախազությունում պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում կատարված ուսումնասիրություններին՝ նշել է, որ դրանց արդյունքում նախաձեռնվել է 1 քրեական վարույթ, 1 ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, 1 ուսումնասիրության արդյունքում 2025 թվականին հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 ուսումնասիրության արդյունքում՝ դատախազական ներգործության հետևանքով, Իջևան համայնքին է վերադարձվել ընդհանուր 3,1845 հա մակերեսով 5 անշարժ գույք:

Արմեն Մուրադյանը նշել է, որ դատարանների վարույթում քննվող՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության 28 հայցերի հայցագինը 985 միլիոն 957 հազար դրամ է: «2024 թվականի ընթացքում Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացվել է 8 հայցադիմում՝ շուրջ 7 միլիոն դրամ հայցագնով»,- տեղեկացրել է Տավուշի մարզի դատախազը և ընդգծել, որ 2024 թվականին դատարանների կողմից բավարարվել են մարզի դատախազության կողմից ներկայացված 11 հայցերը (2023 թվականին՝ 6 հայց), որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 23 միլիոն 953 հազար դրամ (2023 թվականին՝ 9 միլիոն 381 հազար դրամ):

Աննա Վարդապետյանը մարզի դատախազին հանձնարարել է մարզային գործընկեր իրավապահ կառույցների հետ համագործակցությամբ խստացնել պայքարը ապօրինի անտառահատումների դեմ, 2025 թվականին ուշադրության կենտրոնում պահել պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու  գետափնյա տարածքներում մասնավոր  սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա հողերի վերաբերյալ ուսումնասիրությունները:

Մարզային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազն այցելել է Դատախազության՝ Դիլիջանում գտնվող հիմնանորոգված նստավայր, որտեղ տեղակայված է նաև Տավուշի կայազորի զինվորական դատախազությունը: