G7-ի երկրները հրաժարվել են ռուսական նավթամթերքի դեմ պատժամիջոցների խստացումից՝ ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններից հետո

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

«Մեծ յոթնյակի» երկրները չեն իջեցնի ռուսական նավթի գնի վերին շեմը, որպեսզի ստիպեն Կրեմլին հնարավորինս շուտ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Այս մասին է վկայում G7-ի կոմյունիկեի նոր տարբերակը՝ կապված Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման երրորդ տարելիցի հետ, գրում է Bloomberg-ը։

Մասնավորապես, թարմացված հայտարարությունից հանվել է այն նշումը, որ ասոցիացիայի անդամ երկրները կհանձնարարեն իրենց ֆինանսների նախարարներին «սահմանափակել կամ ճշգրտել ռուսական նավթի առավելագույն գները՝ փորձելով Մոսկվային բանակցությունների մղել»։

Այս ձևակերպումը տեղ է գտել փետրվարի 18-ով թվագրված փաստաթղթի տարբերակում։

G7-ի կազմում են ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան և Ճապոնիան։ Ռուսական նավթի «գնային վերին շեմը» միության երկրներում 2022 թվականի դեկտեմբերին սահմանվել է 60 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ 2023 թվականի փետրվարից ուժի մեջ են մտել նաև նավթամթերքի նկատմամբ սահմանափակումները՝ 100 դոլար մեկ բարել դիզելային վառելիքի և 45 դոլար՝ մեկ բարել մազութի դիմաց։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի