Երուսաղեմի հայկական թաղամասում կինն իր տանը կացնով հարձակման է ենթարկվել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում հարձակվել են 50-ն անց կնոջ վրա։ Այս մասին հայտնել է Իսրայելի ազգային բժշկական ծառայությունից Մագեն Դեյվիդ Ադոմը, գրում է The Jerusalem Post-ը:

Նշվում է, որ կնոջ վրա կացնով տղամարդ է հարձակվել, որը ներխուժել է նրա տուն։ Կինը հայտնաբերվել է ծանր վիճակում՝ մարմնի վերին և վերջույթների թափանցող վնասվածքներով։ Նրան առաջին բժշկական օգնություն է ցուցաբերվել՝ արյունահոսությունը դադարեցնելու համար, կինը տեղափոխվել է Shaare Zedek հիվանդանոց միջին ծանրության վիճակում։

Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ իրավապահները դեպքի վայր են ժամանել կասկածյալի փախուստից անմիջապես հետո։ Հինգշաբթի ոստիկանությունը հայտարարել է, որ Երուսաղեմի շրջանի Դավիդ թաղամասի աշխատակիցներին հաջողվել է գտնել կասկածյալի հետքը, որը փախել էր երկրի հյուսիս։ Նրան ձերբակալել են Տիբերիայի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի