Պուտին-Թրամփ հանդիպումը կախված է Ուկրաինայի բանակցությունների առաջընթացից․ Ռուբիո

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը պետք է լինի առարկայական ու կախված լինի ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նա նշել է, որ չնայած երկու երկրների միջև հնարավոր համագործակցության ոլորտներին՝ ուկրաինական ճգնաժամը շարունակում է մնալ հարաբերությունները բարդացնող հիմնական գործոնը։

«Ոչ մի հանդիպում չի լինի, քանի դեռ չգիտենք, թե ինչի մասին է այն լինելու»,- ասել է Ռուբիոն լրագրող Քեթրին Հերիջի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է նրա X-ի միկրոբլոգում։

Պետքարտուղարը նաև մտահոգություն է հայտնել Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ժամանակ կապերի կորստի կապակցությամբ։ Նրա խոսքով՝ նույնիսկ Սառը պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև պահպանվել են կապի ուղիներ, որոնք այժմ գրեթե չեն գործում։

Մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև վերջին բանակցությունները՝ նա նշել է, որ հանդիպմանը տարածքային հարցեր չեն քննարկվել։

«Հանդիպման նպատակն էր պարզել՝ կա՞ իրական շահագրգռվածություն խաղաղության քննարկման հարցում, թե՞ ոչ»,- հավելել է պետքարտուղարը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը չէր բացառել ռուս գործընկերոջ հետ մինչև այս ամսվա վերջ հանդիպելու հավանականությունը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի