ԱՄՆ Կոնգրեսը չի հաստատի Ուկրաինային նոր օգնության փաթեթը

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսը չի հաստատի Ուկրաինային տրամադրվող նոր օգնության փաթեթը։ Այս մասին Newsmax հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ շահագրգռվածություն չի տեսնում Ուկրաինային հետագա օգնություն տրամադրելու հարցում, և որ Կիևին միջոցների հատկացումը պետք է դադարեցվի, քանի որ «այդ ամենը շատ երկար է ձգվում»։

«Ոչ ոք դրա ախորժակը չունի»,- ասել է հանրապետական գործիչը։

Նա ընդգծել է, որ սկզբում պետք է ավարտել Ուկրաինայում պատերազմը։

«Եվ ես կարող եմ ասել, որ մեր եվրոպացի դաշնակիցները ևս գիտակցում են դրա անհրաժեշտությունը»,- հավելել է նա։

ԱՄՆ-ում բյուջեի հարցերը հիմնականում որոշում է Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն ունեն հանրապետականները, նրանք էլ աջակցում են նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը։

Բացի այդ, ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանա հաղթել Ռուսաստանին, քանի որ այն ունի թվային մեծ առավելություն, իսկ Եվրոպայի զենքի պաշարները սպառվել են։ Նա նաև ընդգծել է, թե ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, ո՛չ էլ ուկրաինացիները «հաղթանակի ճանապարհ չեն ունեցել»:

«Դա ճիշտ էր երեք տարի առաջ, երկու տարի առաջ, անցյալ տարի, և դա ճիշտ է այսօր»,- ասել է Վենսը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին «բռնապետ» էր անվանել և  Ուկրաինայում նախագահական ընտրությունների կոչ արել։ Այս հայտարարություններին նախորդել էին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի