Ձյան առատ տեղումներն ու ձնաբուքը փակել են Թուրքիայի ավելի քան 2,500 բնակավայրերի ճանապարհները

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի արևելյան նահանգներում առատ ձյունը փակել է մուտքը դեպի 2666 բնակավայրեր, հաղորդում է Demirören լրատվական գործակալությունը։

Այս շաբաթվա սկզբին սկսված ձյան տեղումները խաթարել են տրանսպորտային հաղորդակցությունն ամբողջ տարածաշրջանում, ինչի հետևանքով Էրզրումի, Էրզինջանի, Աղրիի, Մուշի, Արդահանի, Կարսի և Իգդիրի գյուղերի հետ կապը կտրվել է:

Պաշտոնյաների տվյալներով՝ Էրզրումն ունի ամենաշատ փակ ճանապարհները՝ տուժել է 1403 գյուղ, որին հաջորդում են Էրզինջանը՝ 479, Աղրին՝ 303, Մուշը՝ 211, Արդահանը՝ 119, Կարսը՝ 100, Իգդիրը՝ 51։

Նահանգային հատուկ վարչական խմբերը, քաղաքապետարանի աշխատակիցները և ճանապարհային բրիգադներն աշխատում են ճանապարհների վերաբացման ուղղությամբ։ Թուրքիայի պետական ​​օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ ձյան խորությունն Արդահանում կազմել է 45 սանտիմետրԷրզրումում՝ 35 սանտիմետր, Աղրիում՝ 22 սանտիմետր, Մուշում՝ 20 սանտիմետր, Էրզինջանում՝ 10 սանտիմետր, Կարսում՝ 9 սանտիմետր։

Ձյան առատ տեղումներն ու բուքը խաթարել են երթևեկությունը նաև Մուշ-Սոլհան-Բինգյոլ մայրուղու վրա, որտեղ արգելափակված վարորդներին թուրքական Կարմիր մահիկի թիմերից սնունդ և խմիչքներ են ստացել: Ճանապարհային բրիգադները շարունակում են ջանքերը՝ ճանապարհներն անցանելի պահելու համար։

Երեկ առավոտից սկսված հզոր ձնաբուքը պատել է նաև Ստամբուլի մեծ մասը։ Սպասվում է, որ ձյան տեղումները կշարունակվեն ևս երեք օր, որոշ շրջաններում կարող են հասնել մինչև 40 սանտիմետր խորության։ Նահանգապետ Դավութ Գյուլը հայտարարել է, որ Ստամբուլի դպրոցներն այսօր փակ կլինեն եղանակային վատ պայմանների պատճառով։ Ստամբուլի օդանավակայանը և Սաբիհա Գյոքչենի անվան  օդանավակայանը այսօր և վաղը չեղարկել են չվերթերը ծայրահեղ եղանակային պայմանների պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի