Այս փուլում «3+3»-ին միանալը Թբիլիսիի համար արդարացված չէ, թեև չի բացառվում՝ ապագայում այս իրողությունը փոխվի․ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Վոլսկին հայտարարել է, որ այս փուլում «3+3» ձևաչափին միանալը Վրաստանի համար ո՛չ քաղաքականապես, ո՛չ էլ տնտեսապես արդարացված չէ, թեև չի բացառվում, որ ապագայում այս իրողությունը փոխվի, գրում է netgazeti.ge-ն։

Նա նշել է, որ այս ձևաչափին մասնակցող երկրները դեռևս չեն կարգավորել իրենց հարաբերությունները միմյանց հետ։

«Աշխարհում տեղի ունեցող գործընթացները որոշում են Վրաստանի ապագա դիրքորոշումը։ Վրաստանի, մեր կառավարության համար կարևոր է, որ որևէ կերպ չվնասեն նրա քաղաքական իմիջին, արտաքին քաղաքականությանը կամ տնտեսական շահերին: Ապագայում կարող է ինչ-որ բան ի հայտ գալ, բայց այս փուլում, կարծես, ոչինչ չի արդարացնում մեր մասնակցությունն այս ձևաչափին՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տեսանկյունից։ Ուրեմն, եկեք սպասենք գործընթացներին»,- ասել է Վոլսկին:

Հավելենք, որ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Վրաստանի համար «3+3» ձևաչափի դռները բաց են։

Այս ձևաչափը ներառում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հրաժարվել է և չի մասնակցում աշխատանքներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի