Բաքվում մեկնարկել է Արցախի ղեկավարների շինծու գործերով դատական նիստը
Քաղաքականություն
20.02.2025 | 12:44
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական հերթական նիստը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նիստը նախագահում է Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Նախորդ դատական նիստին ավարտվել էր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի