Բաքվի դատարանն ավարտել է Արցախի ղեկավարների շինծու գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի ընթերցումը

Լուրեր

06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շուրջ 15 անձի գործի քննության շրջանակում նրանց տրամադրվել են թարգմանիչներ և պաշտպաններ:

Պետական մեղադրողներ Ֆուադ Մուսաևը և Վուսալ Աբդուլլաևն ընթերցել են մեղադրական եզրակացության այն մասը, որը վերաբերում է, իբր, «պատերազմի ընթացքում կատարված առանձին հանցավոր արարքներին և այդ հանցագործություններին մեղադրյալների մասնակցությանը»:

Նշվել է, թե «պատերազմի արդյունքում քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված նյութական վնասն առաջին Ղարաբաղյան պատերազմի և դրան հաջորդած ժամանակաշրջաններում, ինչպես նաև Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ կազմել է ավելի քան 5,2 միլիարդ մանաթ»։ Ասվել նաև, թե, իբր, «պատերազմի արդյունքում Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, տնտեսությանը, բնապահպանությանը, պաշտպանական զինանոցին և այլ ոլորտներին հասցվել է ավելի քան 100 միլիարդ մանաթի նյութական վնաս»:

Գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով օգնական Տուգայ Ռահիմլին հրապարակել է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները, որոնցով մեղադրվում են Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Լևոն Բալայանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը,Դավիթ Ալլահվերդյանը։

Սրանով ավարտվել է գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի ընթերցումը։

Նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը բացատրել է Արայիկ Հարությունյանին և Արկադի Ղուկասյանին առաջադրված յուրաքանչյուր մեղադրանքի էությունը, նրանց վերագրվող արարքների իրավական որակումը, այդ արարքների համար քրեական օրենքով նախատեսված պատիժը, իրավունքները, ինչպես նաև հարցեր ուղղել՝ արդյո՞ք նրանք իրենց մեղավոր համարում են։

Արայիկ Հարությունյանը և Արկադի Ղուկասյանը միջնորդություն են ներկայացրել դատարանին իրենց պաշտպանների հետ հանդիպելու վերաբերյալ։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 20-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի