Բացվել են «Աբովյան» ՔԿՀ-ի նորոգված վարչական շենքը և անազատության մեջ գտնվողների պահման վայրը

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

Այսօր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել վարչական շենքի և կալանավորված անձանց պահելու վայրի բացման հանդիսավոր արարողությունը․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Բացման արարողությանը ներկա Սրբուհի Գալյանը, խոսելով անազատության մեջ գտնվող անձանց պահման պայմանների բարելավման անհրաժեշտությունից՝ նշել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկն իր պայմաններով առանձնահատուկ կարգավիճակ ունի և մոտ ապագայում կարող է այն նշաձողը դառնալ, որին պետք է ձգտեն և հասնեն մյուս քրեակատարողական հիմնարկները։ «Ինչպես գիտենք, այստեղ անազատության մեջ գտնվողները յուրահատուկ են, քանի որ կանայք են և անչափահասներ, և այդ է պատճառը, որ առաջին հերթին պետք է բարեկարգվի հենց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը»,- ընդգծել է նախարարը։ Խոսելով նորոգված վարչական շենքից՝ Սրբուհի Գալյանն ընդգծել է պետական ծառայողների արժանապատիվ աշխատանքային պայմանների անհրաժեշտությունը։ Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում միջոցներ կստեղծվեն բոլոր քրեակատարողական հիմնարկներում ապահովելու «Աբովյան» ՔԿՀ-ի չափանիշները։
Միջոցառման հյուր Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է անազատության մեջ պահվող անձանց իրավունքների իրացումը՝ շեշտադրելով հատկապես պատշաճ բժշկական ծառայության կարևորությունը։ Քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանը շնորհավորել է գործընկերներին՝ ծառայությունը բարեկարգ պայմաններում իրականացնելու հնարավորության առթիվ և շնորհակալություն հայտնել կատարված հսկայածավալ աշխատանքի համար։ Արդարադատության նախարարը՝ Մարդու իրավունքների հետ շրջայց է իրականացրել «Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգված հատվածներում, զրուցել ազատազրկվածների հետ։ Սրբուհի Գալյանն այցելել է նաև հիմնարկի չգործող կեցավայր, որը հետագայում ենթակա է նորոգման։

Տեղեկացնենք, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են պետական միջոցներով։