Էրդողանի կուսակցությունը պատրաստվում է մեծ համագումարի, այլ ոչ թե արտահերթ ընտրությունների

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կիրակի օրը՝ փետրվարի 23-ին, Անկարայում կանցկացնի իր 8-րդ մեծ համագումարը: Համագումարը ծառայում է որպես ներքին դինամիկան վերակազմավորելու և գործերի ներկա վիճակը վերանայելու հարթակ, գրում է Turkiye today-ը։

Կուսակցությունը իր համագումարին հրավիրել է այլ քաղաքական կուսակցությունների, սակայն հրավերներ չի ուղարկել DEVA-ին և Gelecek-ին (Ապագա կուսակցություն), որոնք երկուսն էլ հիմնադրվել են ԱԶԿ-ի նախկին անդամների կողմից (խոսքը Ալի Բաբաջանի ու Ահմեթ Դավութօղլուի մասին է) և քրդական  ​​DEM կուսակցությանը: Համագումարի նախապատրաստման վերաբերյալ հայտարարություններ է արել ԱԶԿ-ի կազմակերպչական հարցերի ղեկավար Էրքան Քանդեմիրը։

Ելույթ ունենալով ԱԶԿ կուսակցության կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում՝ նա նշել է, որ նախապատրաստական ​​աշխատանքները գրեթե ավարտված են և հաստատել է, որ հրավերներ են ուղարկվել ինը քաղաքական կուսակցությունների։

«Մենք հրավերներ ենք ուղարկել Ժողովրդահանրապետական ​​կուսակցությանը (CHP), Ազգայնական շարժում կուսակցությանը (MHP), Լավ կուսակցությանը (IYI կուսակցություն), Մեծ միության կուսակցությանը (BBP), Ազատ գործի կուսակցությանը (HUDAPAR), Yeniden Refah-ին, Դեմոկրատական ​​ձախ կուսակցությանը (DSP), Սաադեթին և Vatan կուսակցությանը: Մոտ 95 դեսպաններ 88 երկրներից և 28 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ 13 երկրներից հաստատել են իրենց մասնակցությունը»,-ասել է նա՝ նշելով, որ 100,000 մարդու մասնակցություն են ակնկալում։

Էրքան Քանդեմիրին նաև հարցեր են ուղղել հիմնական ընդդիմադիր CHP-ի արտահերթ ընտրությունների կոչի վերաբերյալ։

«Եթե դա մտնի ազգային օրակարգ, կմտնի մեր օրակարգ։ Բայց ազգի օրակարգում նման հարց չկա։ Մենք կենտրոնացած ենք մնում մեր աշխատանքի վրա»,- արձագանքել է նա:

Անդրադառնալով Թուրքիան ահաբեկչությունից ազատելուն ուղղված ջանքերին՝ Քանդեմիրն ասել է. «Մենք ներկայացնում ենք մի Թուրքիա, որտեղ ահաբեկչությունն այլևս խոսակցության թեմա չէ։Մենք կարծում ենք, որ օգտագործված է պատմական հնարավորությունը։ DEM-ի բանակցությունների մասնակիցների առաջին քայլերն ու հայտարարությունները դրական են։ Մենք հուսով ենք, որ մինչև գործընթացի ավարտը PKK-ն և նրա մասնաճյուղերը Սիրիայում վայր կդնեն զենքերը»։

Հավելենք, որ թուրքական լրատվամիջոցներն ավել վաղ հայտնել էին, որ երկրի իշխող կուսակցությունում լուրջ փոփոխություններ են սպասվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի