Ադրբեջանում ցամաքային զորքերի հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվում

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը հետևել է ցամաքային զորքերի հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին։ Գերատեսչության հաղորդմամբ՝ ղեկավար կազմը հետևել է ցամաքային զորքերում անցկացվող հրամանատարաշտաբային վարժանքների ընթացքին, որոնց անցկացվում են 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն։

Քարտեզի վրա առաջադրանքների հստակեցումից հետո հրամանատարական կազմից լսվել են համապատասխան զեկուցումներ ընդունված որոշումների վերաբերյալ։ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին զեկուցվել է, որ պլանի համաձայն՝ «Տագնապ» ազդանշանով բարձրացված ստորաբաժանումները դուրս են բերվել զորավարժությունների շրջաններ։

Ստորաբաժանումներն իրականացրել են նրանց մարտական ​​պատրաստության վիճակի բերելու գործողություններ, տեղում իրականացրել քողարկման  և տեղի պաշտպանության միջոցառումներ,ինչպես նաև ժամանակակից մեթոդներով և միջոցներով մշակել մարտական ​​և ինքնապաշտպանության առաջադրանքներ։

Նշվում է, որ Հասանովը դրական է գնահատել զորավարժությունների ընթացքը, որոնք անցկացվել են հրամանատարների կառավարման կարողությունները և օպերատիվ որոշումներ կայացնելու հմտությունները մարտական ​​պատրաստության տարբեր վիճակների բերելու, շտաբների և ստորաբաժանումների միջև փոխգործակցությունն ապահովելու համար։ Նա նաև տարբեր պաշտոնատար անձանց առջև դրել է կոնկրետ խնդիրներ՝ անձնակազմի պրոֆեսիոնալիզմի և մարտական ​​պատրաստվածության բարձրացման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի