Ինչու է դպրոցների գրադարանների կառավարումը, հաշվապահության և գնումների գործընթացն արտապատվիրակվում մասնավորին․ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը

Լուրեր

06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
Բոլորը

Նախորդ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարությունում խոսելով մարզային և քաղաքային գրադարանների մասին՝ հայտարարել էր, որ անհրաժեշտ է դրանց կառավարումն արտապատվիրակել ոլորտում փորձ ունեցող լավագույն ընկերություններին։ Factor TV-ն փորձել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից պարզել, թե  ինչո՞ւ են որոշել արտապատվիրակումներ անել, արդեն որոշում կա՞, թե որ ընկերություններին են դրանք արտապատվիրակվելու՝ տեղակա՞ն, թե՞ միջազգային։

Նախ, նախարարությունից պարզաբանել են, որ մշակվել է համայնքներում մշակութային-ժամանցային կենտրոնի գործունեության հայեցակարգի նախագիծը: Այս նախագծով, ըստ պատկան մարմնի, մարզերի համայնքային գրադարանների հենքի վրա ստեղծվում են ժամանակակից տեղեկատվական կենտրոններ, ինչի արդյունքում ձևավորվում են արդիականացված գրադարաններ:

Այդ կենտրոնների նպատակն է ապահովել համայնքի մշակութային կյանքի ակտիվացումը, հանրային ընթերցանության, գեղագիտական կրթության զարգացումը, ինչպես նաև համայնքի բնակչության որակյալ և բովանդակալից ժամանցի կազմակերպումը:

Ինչ վերաբերում է կենտրոնների արտապատվիրակմանը, ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ ներկայում ընտրվել են Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի Ռինդ, Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքի Եղվարդ, Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկ բնակավայրերը և Արմավիրի մարզի Արմավիր, Արագածոտնի մարզի Թալին համայնքները, որոնցում նախատեսվում է իրականացնել փորձարարական ծրագիրը: 

«Մշակույթի տների նախագծերի պատրաստման և նախագծման գնման մրցույթի արդյունքում կնքվել է պայմանագիր Ռինդ, Եղվարդ բնակավայրի և Թալին, Արմավիր համայնքների մշակույթի տների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու նպատակով: Մարալիկ բնակավայրի մրցույթը 2 անգամ չի կայացել, որն

առաջիկայում կրկին կհրապարակվի: Կենտրոնների գործարկումը իրականացնող կազմակերպության ընտրությունը նախարարությունը ևս կիրականացնի մրցութային կարգով»,- ասված է նախարարության պատասխանում։

Բացի այս, նախատեսվում է նաև դպրոցներում վարչատնտեսական որոշ գործառույթներ ևս արտապատվիրակել, որոնց թվում են՝ հաշվապահությունը, գնումների գործընթացը։

Հանրակրթական ուսումնական հաստատություններում հաշվապահական հաշվառման և գնումների համակարգման ծառայությունները պատվիրակելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրել են, որ գնման հայտերի հավաքագրման գործընթաց սկսելը պայմանավորված է եղել Նիկոլ Փաշինյանի  կողմից 2023 թվականի հունվարի 11-ին և 16-ին  նախարարությունում անցկացված խորհրդակցության արդյունքում կազմված արձանագրության պահանջով։

«Վարչատնտեսական գործառույթների արտապատվիրակման հարցի վերաբերյալ դպրոցների և մարզերի հետ քննարկումներ տեղի են ունեցել դեռևս 2021 թվականից, երբ

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների կատարման ժամանակ երկու անգամ հանրային քննարկում է կազմակերպվել, ինչպես նաև հարցը բազմիցս քննարկվել է ուսումնական հաստատությունների տնօրենների հետ տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում: Հանրային քննարկման է ներկայացվել

նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 57-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «Հանրակրթության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է ուսումնական հաստատության համակարգողը կամ լիազոր մարմնի պատվիրակած իրավաբանական անձը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- մանրամասնել են նախարարությունից։

Վարչատնտեսական գործառույթների արտապատվիրակման առնչությամբ էլ պատասխանել են, որ համապատասխան ընկերությունները դեռևս ընտրված չեն. դրանք որոշվելու են նախարարության կողմից կենտրոնացված կարգով բաց մրցույթի արդյունքում:

Մանյա Պողոսյան