Ղազախստանը ադրբեջանական օդանավի աղետի հետաքննությունը նախատեսում է ավարտել մինչև դեկտեմբեր

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Թալգաթ Լաստաևը հայտնել է 2024 թվականի դեկտեմբերին Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննության ավարտի վերջնաժամկետը, հաղորդում է Tengrinews.kz-ը:

«ԻԿԱՕ-ի կողմից առաջարկված պահանջների և ստանդարտների համաձայն՝ հետաքննությունը տևում է 1 տարի։ Ըստ այդմ, հետաքննության վերջնական զեկույցը պետք է ավարտվի մինչև այս տարվա դեկտեմբեր»,- ասել է Լաստաևը։

Նա նշել է, որ նախօրեին Աբու Դաբիում ԻԿԱՕ-ի գլխավոր քարտուղարի և նախագահի հետ հանդիպումների ժամանակ դրական գնահատական ​​է տրվել նախաքննության զեկույցին։

«Նրանք բարձր են գնահատել Ղազախստանի կողմից հրապարակված նախնական զեկույցի մակարդակն ու որակը՝ նշելով փաստերի հստակ ներկայացումը, մանրամասնությունը և տեղեկատվության ամբողջականությունը»,- նշել է պաշտոնյան։

Միաժամանակ, Լաստաևը չի մեկնաբանել ավիավթարի հետ կապված քրեական գործի հետաքննության ընթացքը։

«Հետաքննությունն արդեն դատախազության իրավասությունն է, կա օպերատիվ քննչական խումբ, որն անմիջականորեն զբաղվում է այս հարցով»,- ասել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի Տրանսպորտի նախարարությունը հրապարակել էր Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներին» (AZAL) պատկանող Embraer 190 ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը։

Բաքուն էլ շարունակում է պնդել, որ օդանավը խոցվել է ՌԴ-ի կողմից «Պանցիր-Ս» համակարգով՝ հայտարարելով, թե հրթիռի բեկորն իր տրամադրության տակ է։ Բացի այդ, Ադրբեջանի իշխանամերձ լրատվամիջոցները հայտնել են, որ Բաքուն նախապատրաստական աշխատանքներ է տանում և պատրաստվում է ՌԴ-ի դեմ օդանավի կործանման գործով հայց ներկայացնել միջազգային դատարան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի