Հայկ Մարությանը դժվար բեռ վերցրեց իր ուսերին. Էդվարդ Միլիտոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
Բոլորը

Հայկ Մարությանը դժվար բեռ վերցրեց իր ուսերին։ Այսօր՝ սեպտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ հույս հայտնելով, որ նա պատվով ու պատասխանատվությամբ կկատարի իր գործը:

Միլիտոնյանը կարծում է՝ Երևանը բարդ քաղաք է. «Իշխանությունները կամ մեծատուններն իրենք են, կարծես, որոշում քաղաքի դեմքը: Մայթերը վերցրեցին, դարձրեցին կաֆեներ, շենքերը… Ա՛յ, օրինակ, Ոսկու շուկան՝ հին բաղնիքի շենքը, որ հետաքրքիր շենք էր: Բայց ի՞նչ եղավ մեր աչքի առաջ. շենքն առաջ եկավ, փայլփլուն ապակիներ հայտնվեցին, և էս պլպլան, ողորկ անիմաստոությունը, փաստորեն, գցեց այդ փողոցի դիմագիծը»,-ասաց նա:

Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ Երևանում հայտնված բարձրահարկ շենքերը տարբեր քաղաքներից նմանակած են, ինչը ճիշտ չի համարում:

«Կապկում են ուղղակի: Մենք, որ ունենք հիանալի ճարտարապետություն և կապկում ենք ամեն երրորդ-չորրորդական որակի շենք, ճիշտ չէ: Բացի այդ՝ կենտրոնացել են միայն Կենտրոնի վրա, բայց մենք ունենք նաև արվարձանները, էս քաղաքը մենակ Կենտրոնը չի: Շրջեք արվարձաններում, որևէ քաղաքաշինական ուշադրություն, հոգատարություն նկատե՞լ եք»,- հավելեց գրողը:

Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, նշեց, որ ժողովուրդը ոչ թե քաղաքապետ ընտրեց, այլ ընտրության գնաց վարչապետի հորդորով: «Այս ընտրության կապակցությամբ ուզում եմ ասել, որ դեռ շատ մեծ է ժողովրդի վստահությունը վարչապետի հանդեպ: Ժողովուրդն ընտրեց ոչ թե քաղաքապետ, այլ գնաց վարչապետի հորդորով: Ուրեմն՝ ժողովրդի ուժը, հավատը, վստահությունը դեռ ամուր է իր ղեկավարի հանդեպ»,- նշեց գրականագետը:

Մանրամասները՝ տեսանյութում