Շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվել են մթնոլորտային օդի որակի խնդիրները

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ուղղված մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանը, մասնավորապես՝ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով սահմանված շենքերի և շինությունների կառուցման (վերակառուցման, վերականգնման, քանդման, հիմնական և ընթացիկ նորոգման) աշխատանքների ընթացքում փոշու արտանետումների շինարարական հրապարակից դուրս տարածվելը կանխարգելելու, ինչպես նաև փոշու արտանետման հետ կապված աշխատանքներ կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացվող պայմանների և պահանջների վերաբերյալ․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և այլ շահագրգիր գերատեսչություների ներկայացուցիչներ, Հայաստանի շինարարների միության և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի անդամներ, անհատ կառուցապատողներ։

ՇՄՆ Մթնոլորտային քաղաքականության վարչության պետ Արփինե Փանոյանը ներկայացրել է մթնոլորտային օդի պահպանության հիմնահարցերը շինարարության ոլորտում, ապա անդրադարձել ոլորտը կարգավորող օրնսդրությանը։

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժի պետ Մեսրոպ Ավագյանը ներկայացրել է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում իրականացված ստուգումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ և տեղեկատվություն։
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության ներկայացուցիչը խոսել է մայրաքաղաքում իրականացվող մոնիթորինգային աշխատանքների մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել շինարարության և հանքարդյունաբերության բնագավառում փոշենստեցման՝ այդ թվում փոշեճնշիչ սարքավորումների կիրառման պահանջը, ինչպես նաև միջազգային փորձն այս ոլորտում։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են խնդրի լուծման իրենց տեսակետները և պայմանավորվածություն ձեռք բերել քաղաքականություն մշակող գերատեսչության հետ համատեղ աշխատել լուծումների ուղղությամբ: