Սալոմե Զուրաբիշվիլին Մյունխենի համաժողովից վերադառնալիս Թբիլիսիի օդանավակայում հավկիթներով հարձակման է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիիլին Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալիս Թբիլիսիի միջազգային օդանավակայում հավկիթներով հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է վրացական Pirveli հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ նախկին նախագահի ուղղությամբ ձվեր են նետել, սակայն ո՛չ անվտանգության ծառայությունը, ո՛չ պարեկային ոստիկանությունը չեն արձագանքել։

Օդանավակայում Pirveli-ն փորձել է պարզել ոստիկանության արձագանքը նախկին նախագահի վրա կազմակերպված հարձակմանը, սակայն իրավապահները ոչ միայն չեն արձագանքել միջադեպին, այլև չեն խոսել այդ մասին։

«Մեկնաբանություն չենք տալիս, խնդրում ենք դիմել մամուլի կենտրոն»,- ասել են ոստիկանության աշխատակիցները։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիան և կուսակցության անդամ Էլգուջա Խոկրիշվիլին էին օդանավակայանում հավկիթներով  հարձակման ենթարկվել Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալիս։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի