Միջազգային համաժողով. «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները»

Լուրեր

13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
Բոլորը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այսօր մեկնարկել է «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները» միջազգային համաժողովը, որն իրականացվում էERASMUS+BOOST /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում/ եռամյա ազգային ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ վերջին տարիներին ERASMUS-ի ծրագրերը Հայաստանում մեծ արդյունավետություն են ունեցել՝ հատկապես փոխադարձ շփումների, կապերի հաստատման, ինչպես նաև ՀՀ  և օտարերկրյա բուհերի միջև համագործակցության նոր հեռանկարների բացման տեսանկյունից: «Սակայն երբեմն այդ համագործակցությունից ակնկալվել է ավելին, քան իրականում եղել է: Այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի ERASMUS-ի ծրագրերը չվերածվեն, այսպես կոչված, ակադեմիական տուրիզմի, այլ դրանց արդյունքները մուլտիպլիկացիոն էֆեկտով փոխանցվեն կոլեգաներին և  բոլոր շահագրգիռ կողմերին: Քանի որ այս տարի 12-ամյա կրթության անցման հետ կապված տեղացի դիմորդների թիվը կտրուկ նվազել է, այն կարող էր հնարավորության նոր պատուհան բացել մեր բուհերի համար: Այսինքն վերջիններս ճգնաժամային պայմաններում կարող էին հաղթահարման ուղիներ փնտրել, որոնցից մեկը հենց բուհի միջազգայնացման գործընթացն է՝ օտարերկյա ուսանողների ներգրավման տեսանկյունից: Ցավոք, մեր բուհերը դեռևս չեն ձևավորել իրենց ինքնությունը, այդ թվում նաև  իրենց ուսանողների մեջ, երբ այդ նույն ուսանողը, իրեն հպարտ կզգա որպես տվյալ հաստատության շրջանավարտ  և տարբեր միջոցներով կօգնի իր բուհին»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այս խնդիրը կապված է նաև այն փաստի հետ, որ մեր բուհերը տարիներ շարունակ պատշաճ ուշադրություն չեն դարձրել իրենց մարկետինգային քաղաքականությանը և բրենդինգին, որը, ըստ փոխնախարարի, շատ կարևոր է և նպաստում է  բուհի միջազգայնացման գործընթացին: «Կրթության և գիտության նախարարությունը ոլորտի քաղաքականությունը մշակող մարմին է, որը, ցավոք, այսօր զբաղված է միկրոմենեջմենթով, որն իրականում բուհերի ներքին խնդիրն է: Այդ պատճառով  «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի ընդունումից հետո պետք է կտրուկ բարձրանա բուհերի ինքնավարությունը և կրճատվի պետության մասնակցությունը: Մեկ այլ խնդիր ևս, որը վնասել է բարձրագույն կրթության ողջ ոլորտի հեղինակությանը և իջեցրել ընդհանուր վստահելիությունը, որոշ մասնավոր բուհերի անբարեխիղճ գործունեությունն է: Այսուհետ  մենք  բավականին խիստ ենք լինելու այս հարցում, և յուրաքանչյուր խախտում արժանանալու է գնահատականի՝ ընդհուպ մինչև այդ բուհի լիցենզիայի գործունեության կասեցում»,-նշել է նախարարի տեղեկալը՝ իր ելույթում կարևորելով նաև օտարալեզու կրթական ծրագրերի մշակման և դրանց տեսանելիության ապահովման խնդիրը՝ արտերկի ուսանողների համար հնարավորինս մատչելի դարձնելու տեսանկյունից: Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձել է նաև բուհերի որոշակի վարկանիշավորման անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ մրցակցության խրախուսումը կբերի նաև հավելյալ ֆինանսավորում: «Հաճախ բուհերը դժգոհում են հանրակացարանային խնդիրներից, սակայն, իմ կարծիքով՝ այն ամենահեշտ լուծելի հարցերից է՝մասնավոր հատվածի հետ պայմանագիր կնքելու միջոցով: Այսինքն՝ ցանկություն, համապատասխան ջանք ու եռանդ ներդնելու արդյունքում բոլոր խնդիրները լուծելի են: Նախարարությունն իր կողմից կանի հնարավորը՝ աջակցելու բուհերին, իսկ մնացած հարցերում բուհերն ինքնուրույն պետք է գործեն՝ հասնելու առավելագույն արդյունքի»,-նշել է նախարարի տեղակալը՝ ներկաներին մաղթելով հետաքրքիր և արդյունավետ քննարկում:

Նշենք, որ ERASMUS+ BOOST ծրագրի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ: Ծրագրային խնդիրներն իրագործվելու են ինստիտուցիոնալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում մանրամասն պլանավորված գործողությունների՝ ներառյալ գործընկեր համալսարաններում ռազամավարության պլանավորման, միջազգային կապերի կառավարման և կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովների և վերապատրաստումների կազմակերպման, միջոցով: Իսպանիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի և Էստոնիայի գործընկերները միջազգային կապերի ռազմավարության, մարքետինգի և խթանման իրենց հարուստ փորձը կներդնեն ծրագրում: