Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչը քննարկել են Հայաստան-Խորվաթիա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Լուրեր

27.11.2026 | 19:03
Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
27.11.2026 | 17:16
Ո’չ, պետական դավաճանին էլ չպետք է զրկել քաղաքացիությունից, այլ այնպես պատժել, որ նման բան չլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մյունխենում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։

Երկուստեք կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացումը, ինչպես նաև երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման կարևորությունը և նշել Խորվաթիայի աջակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացման ու ժողովրդավարական բարեփոխումների
արդյունավետ իրականացման գործում։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։