Լավրովը հայկական արմատներ ունի, բայց Ստալինի նման, նա էլ ծնվել Վրաստանում. Le Figaro

Լուրեր

13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
Բոլորը

Ֆրանսիական Le Figaro թերթը Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մասին հոդված է հրապարակել՝ նրան անվանելով Սերգեյ Լավրովից հետո Ռուսաստանում ամենաազդեցիկ դիվանագետը. փոխանցում է rusarminfo.ru-ն:

«Առաջին տեղում, իհարկե, Սերգեյ Լավրովն է՝ ռուս դիվանագիտության դեմքը, որն ամբողջ աշխարհում հայտնի է գրեթե 15 տարի: Արտասովոր  մտավոր ունակությունների տեր այս մարդը ծնվել է Վրաստանում, ինչպես Ստալինը, սակայն ունի հայկական արմատներ: Շատերը համակարծիք են, որ նա պատմության մեջ կմնա, որպես իր երկրի լավագույն արտաքին գործերի նախարարներից մեկը՝ սկսած ցարական ժամանակներից մինչև ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանը:  Ու նրա կողքին միշտ տեսնում ենք ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ 42-ամյա Մարիա Զախարովային: Նա էլ Պուտինի արտաքին քաղաքականության մեկ այլ դեմքն է ներկայացնում», – գրում է Le Figaro-ն:

Հոդվածում խոսվում է նաև Մարիա Զախարովայի և նրա ղեկավար ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի փոխհարաբերությունների մասին:

Մարիա Զախարովան ֆրանսիական թերթին տված հարցազրույցում ասել է, որ ինքն ու Սերգեյ Լավրովը նույնանման են մտածում  ու նույնանման եզրակացությունների հանգում, միակ տարբերությունն այն է, որ Ռուսաստանի արտգործնախարարը ծխախոտ է ծխում, իսկ ինքը սիգար է նախընտրում: