Հիմա սա Պուտինի ու Թրամփի աշխարհն է․ The Telegraph-ի անդրադարձը

Լուրեր

17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
17.07.2026 | 22:56
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
17.07.2026 | 22:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
17.07.2026 | 22:33
Հիմնանորոգվել է Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող ճանապարհը
17.07.2026 | 22:24
COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացվել են դիվանագիտական առաքելություններին
17.07.2026 | 22:22
Մեկ հարթակ, տասնյակ ընկերություններ․ eLogi Fest 26-ը բացում է լոգիստիկ նոր հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 22:13
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
17.07.2026 | 22:00
Ո՞վ է իրականում Կոնստանտին Սոկոլովը, որ ղեկավարելու է TRIPP+ զարգացման հիմնադրամը
17.07.2026 | 21:50
Ադրբեջանը վերսկսում է ուղիղ չվերթները դեպի ՌԴ, որոնք դադարեցվել էին AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո
17.07.2026 | 21:39
Առաջին անգամ հայկական բոլոր ակումբները հաղթահարել են եվրագավաթների որակավորման առաջին փուլը
17.07.2026 | 21:26
«Ոդիսևս» նոր հեռուստասերիալի նկարահանումները Հայաստանում և Հունաստանում կմեկնարկեն 2027 թվականի սկզբին
17.07.2026 | 21:14
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
17.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Իսպանիա vs Արգենտինա․ Ֆուտբոլային մեծ բախում՝ Աշխարհի չեմպիոնի գավաթի համար․ ո՞ր թիմը կհաղթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 20:54
Հայաստանը 2027-ին կլինի Կաննի կինոփառատոնի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը․ ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Բոլորը

Ամերիկան ​​այլևս շահագրգռված չէ Ուկրաինայի ու Եվրոպայի անվտանգության ապահովման մեջ, և ժամանակն է, որ Բրիտանիան առերեսվի այս իրականության հետ։ Այս մասին ասվում է բրիտանական The Telegraph-ի անդրադարձում։

Ոչինչ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի։ Ռուսական ներխուժումից հետո սա դարձել էր ամերիկյան մանտրա, խոստում՝ չմասնակցել Ռուսաստանի՝ երրորդ երկրները երկու գերտերությունների միջև բաժանելու խաղին։ Բայց դա այլևս այդպես չէ։

Այն, ինչը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «չափազանց արդյունավետ» հեռախոսազրույց է անվանել, այն է, որ նա և Վլադիմիր Պուտինը «համաձայնել են, որ համապատասխան թիմերն անմիջապես սկսեն բանակցությունները»: Լրատվամիջոցը նշում է՝ սա Պուտինի աշխարհայացքի մեծ հաղթանակն է: Ռուսաստանի նախագահը միշտ հավատացել է, որ իսկապես ինքնիշխան կարող են լինել միայն այն երկրները, որոնք որոշում են ուրիշների ճակատագիրը։

«Նա միշտ վճռական էր տրամադրված, որ Ռուսաստանը կլինի այն մեծ տերություններից մեկը, որն ԱՄՆ-ի և Չինաստանի հետ միասին կարող է բաժանել մնացած աշխարհն իրենց միջև: Այդ պատճառով նա միշտ ցանկանում էր Ուկրաինայի ճակատագրի մասին խոսել Վաշինգտոնի, այլ ոչ թե Կիևի հետ։ Ուրիշ ցանկացած բան նվաստացում կլիներ: Սակայն Պուտինի էգոյի հաղթանակը նույնը չէ, ինչ պատերազմում հաղթելը: Գոնե այդպես չպետք է լիներ»,- ընդգծում է հոդվածագիրը։

Թրամփի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չորեքշաբթի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ հանդիպման ժամանակ ուրվագծել է ԱՄՆ նախագահի տեսլականը աշխարհի վերաբերյալ: Նա ասել է, որ օկուպացված տարածքներն Ուկրաինային չեն վերադարձվի՝ նկատի ունենալով ներկայիս շփման գծի երկայնքով սառեցումը։ Ուկրաինան չի ստանա ո՛չ ՆԱՏՕ-ին անդամակցելու, ո՛չ 5-րդ հոդվածի անվտանգության երաշխիքներ, և ամերիկյան զորքեր չեն տեղակայվի խաղաղապահ ուժերում։

«Դա մռայլ գործարք է, որը կպարգևատրի Ռուսաստանին գողացված հողերով և Ուկրաինան խոցելի կդարձնի հաջորդ տարիներին երկրորդ հարձակման համար»,- ընդգծում է լրատվամիջոցը։

Հեգսեթը նաև կոչ է արել անվտանգության երաշխիքներ տրամադրել, որոնք բավարար են ռուսական հերթական հարձակումը կանխելու համար՝ միաժամանակ ընդունելով, որ դա չի կարող լինել «Մինսկ 3.0»-ը։ Եթե ​​այս խոստումը կատարվի, եթե Ուկրաինան պահպանի Կիևը, Խարկովը, Օդեսան, Խերսոնը և Դնեպրը, ամենից առաջ, եթե այն մնա ազատ և դառնա բարեկեցիկ, ապա կարելի է ասել, որ ուկրաինացի ժողովուրդը հաղթել է։

Բրիտանիան և մյուս դաշնակիցները, որոնք ներխուժման սկզբից ի վեր կանգնած են Կիևի կողքին, նույնպես կկարողանան հավակնել այդ հաղթանակի մի մասին: Բայց կա մի խնդիր. ինչպես պարզաբանել են Թրամփն ու Հեգսեթը՝ Ամերիկան ​​շահագրգռված չէ ուկրաինական կամ եվրոպական անվտանգության ապահովման հարցում: Այսպիսով, ըստ The Telegraph-ի, խաղաղության ձևը կախված կլինի Եվրոպայից, և դա ներառում է Բրիտանիան:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ու նրա գործընկերները պետք է որոշեն՝ ցանկանում են ընտրե՞լ իրենց մայրցամաքի ճակատագիրը, թե՞ թույլ տալ, որ Մոսկվան և Վաշինգտոնը դա անեն իրենց փոխարեն: Սա նշանակում է հսկայական ներդրումներ նրանց ռազմական և պաշտպանական արդյունաբերության մեջ՝ կանխելու ռուսական ապագա հարձակումը ոչ միայն Ուկրաինայի, այլ հենց ՆԱՏՕ-ի եվրոպական մասի վրա:

Ուկրաինան ունի ամենամեծ, ամենակարծրացած և մարտունակ բանակը Եվրոպայում: Եթե ​​Մեծ Բրիտանիան և մյուս դաշնակիցները կատարեն իրենց խոստումը, նրանք կարող են վստահելի պաշտպանել մայրցամաքը Սև ծովից մինչև Բարենց և Խարկովից մինչև Քերի կոմսություն։

Այլընտրանքը, ըստ լրատվամիջոցի, հավանաբար այսպիսի տեսք ունի․ «Պուտինը մի քանի տարի հետո կվերադառնա Ուկրաինա և կվերցնի Խարկովն ու Կիևը։ Այնուհետև նա ներխուժելու է ՆԱՏՕ-ի երկիր՝ համոզվելով, որ դաշինքը չի համապատասխանում կոլեկտիվ պաշտպանության իր հռետորաբանությանը: Այնուհետև Բրիտանիան և Եվրոպան կապրեն այն պայմաններում, ինչ ռուս դիվանագետները սիրում են անվանել «եվրոպական անվտանգության նոր ճարտարապետություն»: Դա կլինի մի վայր, որտեղ կգերակայի Պուտինի տեսակետը թույլերին բաժանող ուժեղների մասին»։

The Telegraph-ը նշում է, որ Թրամփի հռետորաբանությունը հետևողական էր․ Ամերիկայի ուշադրությունը դեպի Խաղաղ օվկիանոս սկսվել է Բարաք Օբամայի օրոք:

Պատերազմը դեռ չի ավարտվել։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ընդունակ և մեծ մոտիվացիա ունեցող պետական ​​գործիչ է, որը կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ Ուկրաինայի համար լավագույն գործարքը ձեռք բերելու համար, ինչը կարող է։

«Դեռ շատ բան կա խաղալու համար, և պատերազմի կոշտ, անխուսափելի կանոնները նշանակում են, որ մարտերը ճակատում միայն կուժեղանան հրադադարի մոտենալուն զուգահեռ: Մինչդեռ Բրիտանիան և Եվրոպան պետք է իրենց հարցնեն՝ ցանկանում են լինել սեղանի շո՞ւրջ, թե՞ մենյուի մեջ։ Ժամանակն է որոշում կայացնելու»,- եզրափակում է հոդվածագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի