Թուրք-ադրբեջանական եղբայրությունը Հարավային Կովկասում և դրանից դուրս անվտանգության ու խաղաղության երաշխիք է․ Ալիևը՝ Բաքվում Թուրքիայի նոր դեսպանին

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Թուրքիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Աքգյունի հավատարմագրերը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Ալիևը հայտարարել է, որ այսօր նույնիսկ աշխարհի ամենամոտ դաշնակիցների թվում չկա ադրբեջանա-թուրքական հարաբերությունների օրինակը։ Նշելով, որ հարաբերությունները, որոնք երկկողմ ռազմավարական դաշինքի մակարդակում են, զարգանում են նաև եռակողմ հարթակներում։ Այս առումով նա ընդգծել է Ադրբեջան-Ուզբեկստան-Թուրքիա և Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա եռակողմ համագործակցության մեխանիզմների կարևորությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում Ադրբեջանի և Թուրքիայի հաջող համագործակցությանը, ընդգծվել է Բաքվի անդամակցությունը Տնտեսական համագործակցության կազմակերպությանը (D-8) և Անկարայի կողմից անդամակցությանն աջակցությունը։

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանն ի սկզբանե հայտարարել է սիրիական հարցում Թուրքիային աջակցելու մասին։ Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ Ադրբեջանը նաև պատրաստ է իր ներդրումն ունենալ Թուրքիայի հետ համակարգմամբ Սիրիայում կայունության, անվտանգության ապահովման և հումանիտար խնդիրների լուծման գործում։

«Եվս մեկ անգամ նշվել է, որ ադրբեջանա-թուրքական եղբայրությունն ու բարեկամությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս կայունության, անվտանգության, խաղաղության և հանգստության երաշխիք է»,- ասվում է ադրբեջանական կողմի տարածած հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի