Թուլսի Գաբարդն ընտրվել է ԱՄՆ հետախուզության ղեկավար

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

Թուլսի Գաբարդը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կաբինետի ամենահակասական թեկնածուներից մեկը, Սենատում քվեարկության արդյունքում հաստատվել է ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում, գրում է BBC-ն։

Նախկին դեմոկրատ կոնգրեսականի թեկնածությանը հանրապետականները հավանություն են տվել ձայների մեծամասնությամբ՝ 52 կողմ 48 դեմ հարաբերակցությամբ։ Սենատի մեծամասնության նախկին առաջնորդ, հանրապետական ​​Միթչ Մաքքոնելը միացել է դեմոկրատներին՝ դեմ քվեարկելով նրա թեկնածությանը:

Գաբարդի առաջադրման գործընթացը բարդ էր, և երբեմն թվում էր, թե նա վտանգում է կորցնել հանրապետականների արժեքավոր ձայները՝ հիմնականում հետախուզական ոլորտում փորձի բացակայության պատճառով:

Այս պաշտոնում՝ Գաբարդը վերահսկելու է 18 հետախուզական գործակալություններ, այդ թվում՝ ԿՀՎ-ն, ՀԴԲ-ն և Ազգային անվտանգության գործակալությունը (NSA) և կառավարելու է ավելի քան 70 միլիարդ դոլարի բյուջե:

Գաբարդը Իրաքի պատերազմի վետերան է: Նա Հավայան կղզիներից Ներկայացուցիչների պալատի անդամ էր և Դեմոկրատական ​​կուսակցության ազգային կոմիտեի փոխնախագահ: Սակայն երկու տարի առաջ Գաբարդը լքել է Դեմոկրատական ​​կուսակցությունը՝ մասամբ Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային աջակցելու վերաբերյալ տեսակետների տարբերության պատճառով: Նա քննադատել է Բայդենի վարչակազմին՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար։

Հավելենք, որ 2017 թվականի սեպտեմբերին, դեռևս կոնգրեսական լինելու ընթացքում, Գաբարդը ԱՄՆ օրենսդիրների հետ այցելել է Հայաստան և Արցախ, եղել Ստեփանակերտում ու Շուշիում, հանդիպել Արցախի պաշտոնյաների հետ։ Այս այցը հարուցել էր պաշտոնական Բաքվի դժգոհությունը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» էր անվանել ամերիկացի օրենսդիրների այցը Լեռնային Ղարաբաղ և հայտարարել, որ նրանք ներառվել են սև ցուցակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի