Ո՞վ է ընդդիմությունը. ՀՀ-ում կառավարության կազմավորման վերաբերյալ չկա ստորագրված հուշագիր. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Հայաստանյան քաղաքական դաշտում իսկապես աննորմալ իրավիճակ է ստեղծվել. ամբողջությամբ խախտված են քաղաքագիտական սահմանները: Ու այսօր դժվար է միանշանակ ասել՝ որ քաղաքական ուժն է իշխանություն, եւ որը ընդդիմություն: ՀՀԿ-ն թավշյա հեղափոխության արդյունքում հեռացվեց գործադիր իշխանությունից, հետո ԱԺ-ում իրեն հայտարարեց ընդդիմություն, բայց եւ ԱԺ-ում շարունակում է պահպանել օրենսդիր իշխանության լծակները: Մյուս կողմից գործադիր իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, բայց ԱԺ «Ելք» խմբակցությունը, որի մաս է նաեւ վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կայուն մեծամասնություն չունի, այլ այնտեղ 9 պատգամավոր է:

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն թեեւ Փաշինյանի կառավարության մաս են կազմում, բայց նրանց էլ դժվար է ԱԺ-ում համարել իշխանություն, միաժամանակ նաեւ դժվար է համարել ընդդիմադիր: Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում ասված է. «Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր»:

Այսօր Հայաստանում, ըստ էության, կառավարության կազմավորման վերաբերյալ չկա ստորագրված հուշագիր: Ու այս տրամաբանությամբ կարելի է ասել, որ ԱԺ-ում բոլորն են ընդդիմադիր խմբակցություն,՛ բայց եւ բոլորը իշխանական լծակներ ունեն՝ ՀՀԿ-ն` օրենսդիրում, մյուսները՝ գործադիրում: Սա, ի դեպ, Սերժ Սարգսյանի համար գրված սահմանադրության եւ օրենսդրության հետեւանք է: Պատահական չէ, որ երեկ էլ ԱԺ Քննիչ հանձնաժողովի առաջին նիստում խորհրդարանական ուժերը շուրջ 40 րոպե գլուխ էին կոտրում մեկ հարցի շուրջ՝ ո՞վ է հայաստանյան գործող խորհրդարանի ընդդիմությունը:

Բանն այն է, որ Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալը, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից: Ուստի մինչ այդ հարկավոր էր ճշտել այդ հարցը: Ի վերջո, երկար բանավեճերից հետո Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, որն այս օրերին ԱՄՆ-ում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: