Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը քննադատել է Ադրբեջանում իրականացվող բռնաճնշումները

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության (DEM) պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն արձագանքել է Ադրբեջանում տեղի ունեցող բռնաճնշումներին։ Նա, մասնավորապես, անդրադարձել է «Աշխատավորների սեղան» արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ, հասարակական ակտիվիստ Աֆիադդին Մամեդովի կալանավորմանը։

«Աշխատանքային իրավունքների պաշտպանների նկատմամբ Ադրբեջանի կառավարության կողմից իրականացվող ճնշումները խախտում են մարդու իրավունքների միջազգային իրավունքը։ Դա ակնհայտորեն խախտում է արդարության և ժողովրդավարության սկզբունքները, և մենք բավականին շատ դիմումներ ենք ստանում Ադրբեջանից»,- հայտարարել է պատգամավորը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մամեդովը հացադուլ է սկսել՝ ի նշան Ադրբեջանում ձերբակալությունների դեմ բողոքի։ Հարազատները հայտնել են, որ Մամեդովը մի շարք առողջական խնդիրներ ունի, սակայն հացադուլն անժամկետ է հայտարարել։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի ակտիվիստին դատապարտել է 8 տարվա ազատազրկման։

Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունները 2023 թվականի նոյեմբերից երկրում ընդդիմադիր և անկախ լրագրողների, քաղաքական գործիչների ու ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումների նոր ալիք են սկսել, որի արդյունքում կալանավորվել են շուրջ 30 լրագրողներ ու հասարակական ակտվիստներ։

Տեղի իրավապաշտպանների վերջին տվյալներով՝ Ադրբեջանում 331 քաղաբանտարկյալ կա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի