Չեք կարող 2 մլն մարդու ասել՝ հեռացեք․ Մակրոնը քննադատել է Գազայի հետ կապված Թրամփի հռետորաբանությունը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածին «տիրանալու» առաջարկի շուրջ վրդովմունքի ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել հարգել պաղեստինցիներին և նրանց արաբ հարևաններին՝ մերժելով Գազայի բնակիչներին իրենց հայրենիքից զանգվածային տեղահանելու՝ ԱՄՆ նախագահի գաղափարը:

«Դուք չեք կարող 2 միլիոն մարդուն ասել՝ լավ, հիմա գուշակեք՝ ինչ է լինելու։ Դուք կտեղափոխվեք»,- հայտարարել է Մակրոնը CNN-ին տված բացառիկ հարցազրույցում, որը տեսագրվել է այս շաբաթ Փարիզում կայացած  AI գագաթնաժողովից առաջ:

«Ճիշտ պատասխանն է՝ սա անշարժ գույքի գործարք չէ, սա քաղաքական գործարք է»,- ասել է նա։

Թեև Ֆրանսիան 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի  հարձակումից հետո անկեղծորեն պաշտպանել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, Մակրոնը չի խուսափում հրապարակայնորեն դատապարտել Իսրայելի քաղաքականությունն ու վարքագիծը Գազայում և Լիբանանում նրա ռազմական գործողություններում:

«Ես միշտ կրկնել եմ իմ անհամաձայնությունը [Իսրայելի] վարչապետ Նեթանյահուի հետ։ Ես ևս մեկ անգամ չեմ հավատում, որ նման լայնածավալ գործողությունը, որը երբեմն ուղղված էր խաղաղ բնակչության դեմ, ճիշտ պատասխան է»,- ասել է Մակրոնը։

Նա նշել է, որ Գազայի վերականգնմանն ուղղված ցանկացած «արդյունավետ» պատասխան «ինքնաբերաբար չի նշանակում, որ չպետք է հարգեք մարդկանց կամ երկրներին»՝ ընդգծելով պաղեստինցիների՝ իրենց հայրենիքում մնալու ցանկությունը և Հորդանանի ու Եգիպտոսի դժկամությունը Գազայից մեծ թվով փախստականներ ընդունելու հարցում։

Ֆրանսիան, ինչպես և միջազգային հանրությունը, կտրուկ դեմ են արտահայտվել Թրամփի ծրագրերին։

Հիշեցնենք, որ Թրամփն առաջարկել էր Գազան հանձնել ԱՄՆ-ի վերահսկողությանը, իսկ պաղեստինցիներին՝ հեռանալ այնտեղից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի