ՏԱՐԱԿԱՐԾԻՔ. ԼԳԲՏ համայնքի ֆիլմերից հրաժարվելը վախի և գրաքննության, թե՞ գիտակցված «հետամնացության» արդյունք

Լուրեր

27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կինեմատոգրաֆիստների միության նոր ղեկավարները, դիտելով «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ինֆորմացիոն ծրագիրը, որի շրջանակում ԼԳԲՏ համայնքի մասին պատմող երկու ֆիլմ կար և հաշվի առնելով հասարակական աղմուկը, նշել են, որ իրենք չեն կարող տվյալ ֆիլմերը ցուցադրել: («Լսիր ինձ» ֆիլմը «Փինք Արմենիա» ՀԿ-ի պատվերով նկարել է ռեժիսոր Գագիկ Ղազարեն, իսկ մյուս՝ «Ծիրանի այգիներ» ֆիլմը հայ-իրանական արտադրության է, ռեժիսոր Փուրիա Հեյդարիի գործն է, որը նկարահանվել է Կինոկենտրոնի ֆինանսավորմամբ)։ Այս մասին օրեր առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ կինոմիության նոր ղեկավարները հայտնել են, որ իրենք միության արդեն նախկին նախագահ Ռուբեն Գևորգյանցի մահվանից հետո սգի մեջ են և չեն կարող նման ծրագիր ցուցադրել: Խաչատրյանը հավելել է, որ իրենք չէին կարող Կինոմիությանը ստիպել ցուցադրել ֆիլմերը, քանի որ չէին վարձակալում դահլիճը: Արդյունքում «Ոսկե Ծիրանը» որոշեց հեռացնել ամբողջ ծրագիրը, որում ներառված էր մոտ 40 ֆիլմ: Կինոմիության քայլն ու փառատոնի որոշումը բուռն քննադատության արժանացան տարբեր հասարակական կազմակերպությունների, մշակույթի գործիչների և, պարզապես, կինոսերների կողմից:

Նրանք դատապարտում են թե Կինոմիությանը, որի քայլը, ըստ նրանց ֆիլմարտադրության շահերից չի բխում, թե «Ոսկե Ծիրան» փառատոնին, որը ծրագիրը չվերականգնելով, նրանց պնդմամբ, կանաչ լույս է վառում գրաքննության դիմաց:

Factor.am-ը թեմայի շուրջ զրուցել է գրող, «Լսիր ինձ» ֆիլմի սցենարիստ Հովհաննես Իշխանյանի և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանի հետ։

 

Մանրամասները` տեսանյութում

Աննա Բաբաջանյան