«Պատիվ ունեմ»-ը դեմ է քվեարկելու ԵՄ-ին անդամակցելու գործընթացի հետ կապված նախաձեռնությանը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու ԵՄ-ին անդամակցելու գործընթացի հետ կապված նախաձեռնությանը։

«ՀՀ Ազգային Ժողովի սույն թվականի փետրվարի 11-ին մեկնարկող նիստերի օրակարգում ընդգրկված է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության ընթացակարգը մանրամասն կանոնակարգված է ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածով և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով: Ըստ այդմ` Եվրոպական Միությանը, որպես վերպետական միջազգային կազմակերպության, անդամակցելու գործընթացը մեկնարկելու իրավասությունը պատկանում է կառավարությանը, իսկ անդամակցության համար անհրաժեշտ հանրաքվե անցկացնելու որոշման ընդունումը` Ազգային ժողովին: Անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է հանրաքվեի միջոցով, որով անմիջականորեն արտահայտվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը:

Օրենքի նախագիծը իրավական առումով անհեթեթ փաստաթուղթ է, քանի որ այն չի համապատասխանում օրենքին ներկայացվող պահանջներին և ո’չ ավելացնում, ո’չ պակասեցնում է վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության վերաբերյալ օրենսդրական պահանջները: Նախագիծն իր էությամբ հայտարարություն է, բայց ոչ օրենք, քանի որ այն չի պարունակում վարքագծի պարտադիր կանոններ որևէ իրավասուբյեկտի համար:

Ավելին, նախագծում պարունակվող «Հայաստանի Հանրապետությունը` արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը» արտահայտությունը ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ Եվրոպական Միությանը՝ որպես վերպետական միջազգային կազմակերպությանն անդամակցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը կարող է արտահայտվել միայն անմիջականորեն` հանրաքվեի միջոցով: Ազգային ժողով ներկայացված օրինագիծը, սակայն, ելնում է այն բանից, որ Ազգային ժողովը օրենք ընդունելու միջոցով կարող է սահմանել, որ դրանով արտահայտվում է ԵՄ-ին անդամակցելու` Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը: ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու հետ կապված Ազգային ժողովը կարող է արտահայտել միայն իր սեփական կամքը, բայց ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը:

Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ դրույթը որևէ նորմատիվ տարր իր մեջ չի պարունակում: Այն չի պարտադրում և չի կարող պարտադրել կառավարությանը` սկսելու անդամակցության վերաբերյալ բանակցություններ Եվրոպական Միության հետ: Նման պարտադրանքը կհակասի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքին, քանի որ միջազգային պայմանգրեր կնքելու կամ չկնքելու լիազորությունը պատկանում է բացառապես գործադիր իշխանությանը, իսկ առանձին տեսակի միջազգային պայմանագրերի վավերացումը` Ազգային ժողովին: Ուստի ևս մեկ անգամ ընգծում ենք, որ գործընթացն ինքնին հակասում է Մայր օրենքին։

Այսպիսով՝ իրավական առումով ներկայացված օրինագիծը որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել Եվրոպական Միությանը անդամակցելու կամ չանդամակցելու խնդրում: Սակայն այն, որպես քաղաքական փաստաթուղթ, կարող է անդառնալի քաղաքական և տնտեսական հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության համար՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անդամակցությունը վերպետական կազմակերպություններին, մասնավորապես Եվրասիական Տնտեսական Միությանը։ Հաշվի առնելով գործընկեր պետությունների հայտարարությունները, ինչպես նաև միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի բազային սկզբունքները՝ ակնհայտ է դառնում, որ այս գործընթացը վտանգում է մեր տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ԵԱՏՄ շուկաների հետ իրականացվող ազատ առևտուրը։ Իր էությամբ դատարկ և ձևական այս գործընթացը ոչ միայն չի կարող որևէ դրական արդյունքի բերել Հայաստանը, այլ նաև սպառնում է լրջագույն տնտեսական հետևանքներ առաջացնել մեր երկրի և մեր քաղաքացիների համար։

Կարևոր ենք համարում նաև նշել, որ «օրինագիծը» կարող է առաջացնել աշխարհաքաղաքական բացասական հետևանքներ հաշվի առնելով այն փաստը, որ ժամանակակից աշխարհակարգի տուրբուլենտականության պայմաններում անմտություն է օրենսդրական մակարդակում արտաքին քաղաքականության ճկունության սահմանափակումը։ «Խաղաղության խաչմերուկի» մասին հորջորջող վարչախումբը այս նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությանը մտցնում է աշխարքաղաքական փակուղու մեջ։

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտապես հանդես է եկել Եվրոպական Միության հետ սերտ գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններով, ինչի ապացույցներից է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (Comprehensive and Enhanced Partnership Agreement – CEPA), որը կնքվել է 2017 թվականին և ցայսօր հանդիսանում ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմնարար փաստաթուղթը, որը գործող վարչախմբի կողմից գործնականորեն և լիարժեքորեն կյանքի չի կոչվում։

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ սույն «օրինագիծը» այսօրվա կառավարիչների հերթական պոպուլիստական հնարքն է, որը միտված է հիմնազուրկ սպասումներ ստեղծելու։ Մյուս կողմից փորձում են պատրանք ստեղծել, թե արդարությունը, հանդուրժողականությունը և մարդու իրավունքների պաշտպանությունն են իրենց գլխավոր արժեքը, բայց ոտնահարում և ոչնչացնում են դրանք։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկելու մեր երկրի համար շոշափելի և իրական վտանգներ պարունակող այս նախաձեռնությանը»։