Թուրքիան պատրաստվում է ցունամիի՝ Էգեյան ծովում երկրաշարժի պատճառով

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թուրքիայի Բոդրումի շրջանում ազդանշանային համակարգ է տեղադրվել, որը նախազգուշացնում է Էգեյան ծովում երկրաշարժերի հետևանքով հնարավոր ցունամիի մասին։ Այս մասին հայտնում է NTV Haber-ը՝ վկայակոչելով Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման մարմնին (AFAD):

Տարածաշրջան են ժամանել AFAD-ի թիմեր տարբեր նահանգներից։ Քաղաքացիների նախազգուշացման համակարգը տեղադրվել է նաև Սեֆերիհիսարի, Դիդիմի և Դատչայի ափամերձ տարածքներում։

Ըստ AFAD-ի՝ Թուրքիայի ափերին ամենամոտը գրանցված երկրաշարժը տեղի է ունեցել 140 կմ հեռավորության վրա։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Կոլումբոյի ստորջրյա հրաբխի տարածքում։ Գործակալությունը նշել է, որ Էգեյան ծովում սեյսմիկ ակտիվության հետևանքները կարող են հասնել Թուրքիա և ցունամի առաջացնել, հատկապես, եթե գրանցվի Կոլումբոյի ժայթքում։

Հունվարի վերջից Էգեյան ծովում երկրաշարժերը շարունակվում են։ Ստորգետնյա ցնցումները զգացել են, մասնավորապես, հունական Սանտորինի (Թիրա) կղզու բնակիչները։ Անցած շաբաթվա ընթացքում կղզու 15,000 բնակիչներից 13,000-ը հեռացել են։

Երկու տարի առաջ՝ 2023 թվականի փետրվարի 6-ին, Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 և 7,6 մագնիտուդով երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն ժամանակ տարերային աղետը խլել է 53,5 հազար մարդու կյանք, ևս 107 հազարը տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի