Պետդումայի պատգամավորն արձագանքել է Ադրբեջան իր մուտքի արգելքի՝ Բաքվի որոշմանը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ սադրանք չի համարում Ադրբեջանի իշխանությունների՝ երկիր իր մուտքն արգելելու որոշումը։ Նշենք, որ Վալուևը իշխող «Եդինայա Ռոսիա»կուսակցության անդամ է։

«Ես դա չեմ դիտարկի որպես ինչ-որ սադրանք։ Արևելքը նուրբ հարց է: Ցանկացած արևելյան առաջնորդ, արևելյան, Ադրբեջանը մենք դեռ համարում ենք արևելյան հանրապետություն, պետք է համապատասխանի իր հաստատված պատմական ավանդույթներին։ Առաջին հերթին նա (Ադրբեջանի ղեկավարը) ներկայացնում և պաշտպանում է իր ժողովրդին, նրանք ունեն իրենց կանոնները և իրենց կանոնադրությունը»,- ասել է Վալուևը։

Նա նշել է, որ այս պահին դժվար է մեկնաբանել իրավիճակը, քանի որ պաշտոնական փաստաթղթեր չկան։ Վալուևը հավելել է, որ ինքը միշտ պաշտպանել և շարունակելու է պաշտպանել ոչ միայն ձայնի, այլև մշակույթի ռուսական իրավունքը։

«Ռուսական տունը, ինձ թվում է, ռուսական մշակույթի, բարիդրացիական հարաբերությունների և այլ առաջադրանքների նախագիծ է, որը գտնվում է ժողովրդական դիվանագիտության հարթության մեջ, որը գոյություն ունի մեր նախկին մեծ պետության բոլոր հանրապետություններում, մեր ընդհանուր տանը՝ Խորհրդային Միությունում: Ռուսական տունը գոյություն ունի ժողովուրդների միջև բացառիկ բարձր մշակութային փոխանակման համար»,- ասել է պատգամավորը։

Վալուևը նաև հույս է հայտնել, որ Բաքվում «Ռուսական տան» փակման հետ կապված թյուրիմացությունը կշտկվի։ Նրա խոսքով՝ դա կարող է իրականացվել երկու երկրների՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին «անցանկալի անձ» է հայտարարել և արգելել նրա մուտքը երկիր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի