Թուրքիան Իրանի հետ սահմանին 182 կմ-ոց անվտանգային պատ է կառուցել

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Թուրքիա-Իրան սահմանային անվտանգությունն ապահովելու, ապօրինի սահմանհատումները, մաքսանենգությունը և ահաբեկիչների ներթափանցումը կանխելու նպատակով Վանի հատվածից անվտանգային պատի 182 կիլոմետրանոց հատվածի կառուցումն ավարտվել է։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Թուրքիայի և Իրանի սահմանին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով 2021 թվականին սկսված սահմանային պատի շինարարությունը շարունակվում է արագ տեմպերով։ Ավարտվել է պատի 182 կիլոմետրը, նախատեսվում է, որ այն 302 կիլոմետր ընդհանուր երկարություն է ունենալու:

Միաժամանակ, շարունակվում են նաև անվտանգության համար կարևոր նշանակություն ունեցող ճանապարհաշինական աշխատանքները։

Նշվում է, որ սահմանային պատերի անվտանգությունն ապահովելու համար օգտագործվում են տեխնոլոգիական բոլոր հնարավորությունները։ Մինչ օրս տեղադրվել է 103 աշտարակ։ Պատը նաև ծածկված է փշալարով՝ անցումը կանխելու համար: Աշտարակները հագեցած են բարձր լուծաչափով տեսախցիկներով, ինչը թույլ է տալիս շուրջօրյա հսկողություն իրականացնել:

Հաղորդվում է, որ Վանում՝ Իրանի հետ ամենաերկար սահմանն ունեցող տարածաշրջանում, անվտանգության միջոցառումները բարձրացվել են ամենաբարձր մակարդակի վրա։ Զրահատեխնիկայի կիրառմամբ պարեկությունն ապահովում է սահմանային գծի մշտական ​​հսկողությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի