Գագիկ Գինոսյանի մահվան տարելիցին նվիրված արարողություն՝ Եռաբլուրում 

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի մահվան առաջին տարելիցն էր։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել պարուսույցի հարազատները, պարընկերները, մարտական ընկերները՝ հարգանքի տուրք մատուցելու Գագիկ Գինոսյանի հիշատակին: Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ հոր հետ ապրելն ու աշխատելը անփոխարինելի են եղել։

«Ժամանակը ոչինչ չի բուժում, ուղղակի սկսում ես հարմարվել այդ մտքին, որ ինքը չկա, բայց չի նշանակում, որ վերքն ինչ-որ կերպ փակվում է, չի ցավեցնում։ Ես ամեն օր մտքերով իր հետ եմ։ Ինձ ասում են՝ հայրդ ստիպել է, որ գնաք պարի, ասում եմ՝ չէ, ինչ-որ պահի մեծացել և հասկացել ենք, իսկ ոնց կարելի է չգնալ պարի»։

Ծովինար Գինոսյանի խոսքով, պարի, Արցախի հանդեպ սերը հայրը փոխանցել է նաև իր շրջապատի մարդկանց. «Պարախմբի բոլոր տղաները 2020 թվականին միաձայն որոշեցին գնալ պատերազմ։ Դա պատահականություն չի։ Ինչպես ինքն է ապրել, նույն ձև դաստիարակել է իր շրջապատում եղած մարդկանց, բոլորին կրթում էր լինել այդպիսին։ Երբ որ գալիս է պահը, բոլորն իրենց  դրսևորում են այնպես, ինչպես պետք է դրսևորեն»։

Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966-ի օգոստոսի 3-ին Վրաստանի Ախալցխա քաղաքում։ 1992-94 թթ «Ազատագրական Բանակ» ջոկատի «Իքս» դասակի կազմում մասնակցել է ԼՂ ազատագրական պայքարին: Զինադադարից հետո, շարունակել է ծառայությունը ՀՀ բանակում` որպես սպա: 1995-96 թթ ավարտել է Մարշալ Շապոշնիկովի անվան «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացը և ստացել գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում: 1996թ. սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ Զինված Ուժերից և ընդգրկվել «Ակունք» ազգագրական երգի-պարի խմբում:

2001 թ. ստեղծել և ղեկավարում էր «Կարին» և «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբերը: 2005 թ.-ից «Կարին»-ի ջանքերով իրականացնում էր «Մեր պարերը և մենք» պարուսուցման ամենամսյա դասընթացը: 2008 թ. «Հայ Ասպետ» հեռուստահաղորդման շրջանակներում հեղինակել է հայ իրականության մեջ առաջին՝ «Հայկական պար» DVD պարուսույցը: Գ. Գինոսյանը զբաղվում էր ազգային պարերի գրառմամբ և դրանց գիտական ու տեսական ուսումնասիրությամբ: