Անվճար իրավաբանական օգնության տրամադրումը առաջացնելու է մի շարք խնդիրներ․ հայտարարություն

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» և «Ընդդեմ ընտանեկան բռնության» աջակցման կենտրոնների կոալիցիաները հայտարարություն են տարածել հարկային նոր կարգավորումների արդյունքում փաստաբանական ծառայությունների անմատչելիության վերաբերյալ․

Հարկային օրենսգրքի արդեն ուժի մեջ մտած կարգավորումներով այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող փաստաբաններն անցել են հարկման ընդհանուր համակարգ: Ըստ Փաստաբանների պալատի հաշվարկների, փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարման ենթակա հարկը փաստացի բարձրացել է 6-8 անգամ (5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն ԱԱՀ՝ դրույքաչափը՝ 20 տոկոս և շահութահարկով, դրույքաչափը՝ 18-23 տոկոս):

Իրավապաշտպան գործունեությունը ուղղակիորեն առնչվում է քաղաքացիների արդար դատաքննության,  արդարադատության մատչելիության, դատական արդյունավետ պաշտպանության իրավունքների հետ: Հետևաբար, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները, որոնք փաստաբանական անհատույց ծառայություն են մատուցում հասարակության խոցելի խմբերին, նույնպես տուժել են հիշյալ հարկային փոփոխության հետևանքով:

Մեծ շրջանառություն ունեցող  փաստաբանական ընկերությունները իրավապաշտպան կազմակերպությունների հետ մեկ նժարի տակ դնելը չի բխում անձի արդար դատաքննության,  արդարադատության մատչելիության, դատական արդյունավետ պաշտպանության իրավունքներից:

Իրավապաշտպան կազմակերպություններն ունեն սահմանափակ բյուջե, աջակցում են հասարակության խոցելի խմբերին, իրենց կողմից վճարում են արդեն իսկ բարձացված պետական տուրքի գումարները, ահռելի ռեսուրսներ են ծախսում պատշաճ ծառայություններ մատուցելու համար թե՛ Երևան քաղաքում, թե՛ ՀՀ մարզերում:

Կարծում ենք, որ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից մատուցված փաստաբանական ծառայությունները հավասարեցնել հաշվապահական, աուդիտորական ծառայություններին, դիտարկել որպես ձեռնարկատիրական  գործունեություն սխալ է, և պետք է, առնվազն, նախատեսվեին ՀՀ հարկային օրենսգրքում բացառություններ, քանի որ պետությունը ՀՀ օրենքներով, վավերացված միջազգային նորմերով ստանձել է պարտականություն՝ ապահովելու անվճարունակ ֆիզիկական  անձանց, հասարակության այլ խոցելի խմբերի  պատշաճ իրավաբանական ծառայություններ ստանալու իրավունքը:

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս ահազանգում ենք, որ հարկային այս փոփոխության հետևանքով անհամեմատ թանկանալու են փաստաբանական ծառայությունները, ինչը հանգեցնելու է հանրային պաշտպանի գրասենյակի և իրավապաշտպան կազմակերպությունների՝ առանց այդ էլ առկա ծանրաբեռնվածության շեշտակի աճին: Այս ամենն իր հերթին վտանգելու է արդարադատության մատչելիության իրավունքի իրացվելիությունը՝ հասարակության հատկապես խոցելի խմբերի համար՝ խորացնելով նաև սոցիալական անարդարությունը։

Հարկային հիշյալ կարգավորումների մշակման, քննարկման ժամանակ, չնայած փաստաբանական համայնքի և քաղաքացիական հասարակության փաստարկված դիտարկումներին ու առաջարկներին, դրանք չեն ընդունվել: Եվ օրենսդրական փոփոխություններն արդեն ուժի մեջ են: Արդեն գործողության մեջ էլ ավելի տեսանելի են խնդիրները, մասնավորապես՝ խոցելի խմբերի իրավական պաշտպանության նպատակով անհատույց տրամադրվող փաստաբանական աջակցության համար նոր բյուջեների կազմում, ֆոնդահայթայթում:

Հետևաբար, «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությոններ կատարելու մասին» 12.06.2024թ. թիվ ՀՕ-285-Ն  օրենքի   ընդունման արդյունքում՝

  • բարդանալու է մարդկանց՝ հատկապես խոցելի խմբերի խախտված իրավունքների պաշտպանությունը՝ կապված վճարունակության հետ,
  • անվճար իրավաբանական օգնության տրամադրումը առաջացնելու է մի շարք խնդիրներ, այդ թվում հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածություն,
  • իրավաբանական ծառայությունների մատուցումը դառանալու է ոչ մատչելի, անհասանելի՝ հատկապես ֆիզիական անձանց պարագայում:

Ուստի, պահանջում ենք՝

  1. Վերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման մինչ 2025թ. հունվարի 1-ը գործող համակարգին:
  2. Նպաստավոր պայմաններ ստեղծել անվճար և կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրող անհատ փաստաբանների և փաստաբանական գրասենյակների գործունեության համար: