Կասեցվել է քաղցրավենիքի, պանրի և ջրի արտադրամասերի գործունեությունը

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի կողմից «Արմսվիթ» ՍՊԸ-ի քաղցրավենիքի, շոկոլադի և Ա/Ձ Սամվել Բալոյանին պատկանող պանրի արտադրամասերում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են վտանգավոր սննդամթերքի թողարկումներ: Այսպես՝ «Արմսվիթ» ՍՊԸ-ի «Ֆանտազիա» վանիլային արտադրատեսակի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ, «Կիկի-Վիկի» շոկոլադային արտադրատեսակի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ, «Այսբերգ» վանիլային ջնարակապատ արտադրատեսակի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ, իսկ Ա/Ձ Սամվել Բալոյանի պանրի արտադրամասի «Չանախ» տեսակի փորձանմուշները ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված պահանջներին:

Ա/Ձ Սամվել Բալոյան և «Արմսվիթ» ՍՊԸ արտադրական առանձին գործառույթները կասեցվել են:

Տեսչական մարմինը ստուգում է իրականացրել նաև «ԷՎՐԻ-ԴԵՅ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասերում և պարզել, որ խմելու ջրի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, թողարկվող արտադրանքը՝ շշալցված «Բյուրեղ» ապրանքանիշի խմելու աղբյուրի ջուրը, չի ունեցել որակն ու անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթ:

Կասեցվել է «Էվրի-Դեյ» ՓԲԸ-ի արտադրական գործունեությունը:

Իսկ «Սիսիանի հաց» ՍՊԸ-ում վերացվել են նախկինում հայտնաբերված խախտումները և տեսչական մարմինը թույլատրել է վերսկսել աշխատանքը: