Թուրքիան և Եգիպտոսը համատեղ հայտարարությամբ մերժել են պաղեստինցիների տեղահանումը Գազայից

Լուրեր

10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
Բոլորը

Թուրքիան և Եգիպտոսը դեմ են արտահայտվել պաղեստինցիներին իրենց հայրենիքից տեղահանելու կամ վտարելու ցանկացած ջանքերին՝ կոչ անելով Իսրայելին թույլատրել Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությանը (UNRWA) շարունակել իր մարդասիրական գործողությունները: Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդելաթիի նախօրեի հանդիպումից հետո տարածված պաշտոնական հայտարարության մեջ ընդգծվում է UNRWA-ի դերի պահպանման կարևորությունը, միաժամանակ, Իսրայելին կոչ է արվում չեղարկել գործակալության աշխատանքը խաթարող իր որոշումները, գրում է Daily Sabah-ը։

Նշվում է UNRWA-ի դերը պաղեստինցի փախստականներին աջակցելու գործում:

Երկու երկրներն էլ վերահաստատել են իրենց ամուր աջակցությունը Պաղեստինի ժողովրդի դիմադրությանը, իրենց հողին կապվածությանը և օրինական իրավունքներին:

Նրանք դատապարտել են ցանկացած գործողություն, որն ուղղված է պաղեստինցիների տեղահանմանը կամ տեղափոխմանը, զգուշացնելով, որ նման միջոցները կվտանգեն տարածաշրջանային կայունությունը, կսրեն հակամարտությունը և կխաթարեն խաղաղության ու համագործակցության հեռանկարները:

Հայտարարությունը նաև վերահաստատում է երկու երկրների հավատարմությունը արդար և կայուն խաղաղությանը՝ հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի բանաձևերի և երկու պետությունների լուծման վրա։

Փաստաթղթում ընդգծվում է Մերձավոր Արևելքում անկայունության արմատական ​​պատճառները վերացնելու անհրաժեշտությունը՝ 1967 թվականի հունիսի 4-ի սահմաններում անկախ Պաղեստին պետության ստեղծմամբ՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի